12.11․2020 Օրվա գործունեություն

Թեմա՝ Պատիկ

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը     կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։ 7×2=14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 6×3=18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։ 8×4=32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։ 10×5=50
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։ 4×10=40
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։ 10, 12,14,16, 18
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ 3, 6, 9, 12, 15:
  8. Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։ 3
  9. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։ 24, 30, 36, 42, 48:
  10. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ 8, 16, 24, 32, 40:
  11. Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։ 8
  12. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։35, 42, 49, 56:
  13. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ 9, 18, 27, 36, 45:
  14. Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։9
  15. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։ 60,50,40,30,20,10
  16. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։ 36, 48, 60, 72, 84:
  17. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ 13, 26, 39, 52, 65
  18. Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։ 13
  19. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։ 10×6=60
  20. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։ 2×9=18
  21. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։ 100×10=1000
  22. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը 1000×4=4000

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started