Թեմա՝ Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրներ

1․ Եթե հայերենի այբուբենը հակառակ հերթականությամբ (ֆ-ից ա) գրենք, ո՞ր տառը կլինի 11-րդը: Ս տառը

2. Սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի է. շաբաթվա ի՞նչ օր կլինի ամսվա 28-րդ օրը:

Երկուշաբթի

3. Գտեք 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է: 80

Սիրելի սովորողներ, 5-ի պատիկ թվերը դրանք այն թվերն են, որնք բաժանվում են 5-ի։

4. Քառակուսու պարագիծը 24 սմ է: Գտեք այդ քառակուսու մակերեսը:

1) 24:4=6

2)6×6=36

5. Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի: Յուրաքանչյուր սղոցումը տևում է 4 րոպե: Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը:

9×4=36

6.«1+2+3+4+5+6+7+8+9» արտահայտության մեջ գումարման նշաններից մեկը փոխարինիր բազմապատկման նշանով այնպես, որ արտահայտության արժեքը ստացվի 100:

1+2+3+4+5+6+7+8×9=100

7․Մի երկրում կան միայն 7, 8 և 9 թվանշանները: Քանի՞ եռանիշ թիվ կա այդ երկրում: 6 հատ` 789, 798, 897, 879, 987, 978:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started