13.11․2020 Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրների քննարկում

1.Սովորողները նկարում էին Աթաբեկ Խնկոյանի հեքիաթները՝ «Ագռավն ու աղվեսը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և «Փեսացու մուկը»: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր «Ագռավն ու աղվեսը», մյուս կեսից հինգը՝ «Ճպուռն ու մրջյունը», իսկ մնացածի կեսը՝ «Մկների ժողովը»: Քանի՞ հոգի էր նկարում «Փեսացու մուկը»:

22:2=11 Ագռավն ու աղվեսը

5 Ճպուռն ու մրջյունը

11-5=6

6:2=3 Մկների ժողովը

6-3=3 Փեսացու մուկը

2.Արփին ճաշի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար պետք է 3 լոլիկ, 2 վարունգ, 1 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ օգտագործեց Արփին 8 բաժին աղցան պատրաստելու համար:

3×8=24 լոլիկ

2×8=16 վարունգ

1×8=8 պղպեղ

3.Պարկում կա 8 կարմիր, 4 դեղին և 11 կանաչ գնդակ: Առանց պարկի մեջ նայելու՝ ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է այնտեղից հանել, որ հանածներից գոնե մեկը դեղին լինի:

Լուծումգ

11+8=19

19+1=20

Պատ․՝ 20

4.Տարբեր թվանշաններով գրվող ամենափոքր քառանիշ թվի հարյուրավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:

1234, հարյուրավորների կարգում երկու թվանշանն է։

5. Մեկ մուտք ունեցող բազմահարկ շենքի յուրաքանչյուր հարկում կա չորս բնակարան: Ո՞ր հարկում է 49-րդ բնակարանը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է առաջին հարկից` 1 համարով:

49:4=12 և 1֊ը մնացորդ, այսինքն 49-երորդ բնակարնը 13֊երորդ հարկում։

6.Մտապահած թվի կրկնապատիկին գումարեցին 6 և ստացան 90: Ո՞ր թիվն էին մտապահել:

90-6=84

84:2=42

7.Ագարակում ձմռանը նախապատրաստվելիս ձիերի համար գնեցին 76 տուկ խոտ: Տուկերը համարակալեցին. ամեն մեկի վրա փակցրեցին համապատասխան համարը: Քանի՞ անգամ օգտագործեցին 7 թվանշանը:

14 անգամ ֊ 7, 17, 27, 37, 47, 57, 67, 70, 71, 72, 73, 74, 75, 76 տուկերի վրա փակցնելու համար։

8.Պարտեզապուրակային աշխատանքից հետո տղաները հոգնել էին: Նրանք դպրոցի հյուրատանը երեկոյան՝ ժամը ութին, պառկեցին՝ քնելու: Տղաներից մեկը նախապես լարեց զարթուցիչը՝ հաջորդ օրը՝ առավոտյան՝ ժամը տասին արթնանալու և գործը շարունակելու համար: Քանի՞ ժամ կհասցնեն քնել տղաները, մինչև զարթուցիչն արթնացնի նրանց:

Պատ՝ 14 ժամ

9.Օգտագործելով թվաբանական գործողության նշանները՝ հինգ մեկերի միջոցով ստացեք 100:

111֊11=100

10. 2020 տարեթվի գրության մեջ օգտագործվում է իրարից տարբեր երկու թվանշան՝ զրոն և երկուսը: Հաջորդը ո՞ր տարեթիվն է, որի գրության մեջ նորից օգտագործվում են միայն զրո և երկու թվանշանները:

2022 Թվական

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started