Թեմա՝ Թվի բաժանարար
Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։
Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։
Այսինքն՝ 10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10 թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։
Ստուգենք՝
10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։
10։2=5, ուստի 2-ը 10-ի բաժանարար է։
10։5=2, ուստի 5-ը 10-ի բաժանարար է։
10։10=1, ուստի 10-ը 10-ի բաժանարար է։
10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։
Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ թիվը։
Առաջադրանքներ
- Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները։ 1, 2, 4, 8
- Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 8
- Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։1, 3, 5, 15
- Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 15
- Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ 1, 2, 4, 5, 10, 20
- Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 20
- Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ 1, 2, 7, 14
- Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 14
- Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։, 1, 2, 3, 6, 9, 18
- Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։ 64
- Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։ 1, 25
- Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ 1, 2, 3, 5, 6, 15, 30
- Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 30
- Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 1, 26
- Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 1, 48
Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիր՝
- Ուսուցիչն Անգետիկին հարցնում է, թե 1-ից մինչև ո՞ր թվերն են գրված գրատախտակին: Անգետիկը հերթով հաշվում է գրատախտակին գրված բոլոր թվանշանները և պատասխանում՝ 55: Ի՞նչ պետք է պատասխաներ Անգետիկն իրականում:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 – 32 թիվ
