19.11․2020

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Վերջից  լուծվող  խնդիրներ

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։ 34×3=102, 102-2=100
  2. Աննայի մտապահած թվի եռապատիկից եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։ 40+20=60, 60:3=20
  3. Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։ 125:5=25, 25+10=35
  4. Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։ 111+89=200, 200-127=73
  5. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։ 419-83=336, 336:3=112
  6. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։ 60×5=300, 300+14=314, 314:2=157
  7. Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով, կստանանք  200։ 200+10=210, 210:2=105
  8. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։ 2020+20=2040, 2040:4=510
  9. Քանի՞ բաժանարար ունի 35-ը։ 1, 5, 7, 35
  10. Քանի՞ բաժանարար ունի 28-ը։ 1, 2, 4, 7, 14, 28

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started