Մեր ընտանեկան ավանդույթը․ Ճրագալույց

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատիկին նախորդող օրերը կոչվում են Ճրագալույց: «Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, ինչը նշանակում է՝ ճրագ վառել, մոմ վառել: Հայ առաքելական եկեղեցին տարվա ընթացքում միայն 2 օր է երեկոյան պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատիկի ճրագալույցներին:

Նախապատմություն

Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան՝ ճարագալույցի սուրբ պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը Քրիստոսի Ծննդյան և Հարության վերաբերյալ:

Ճրագալույցի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որի ավարտից հետո մարդիկ իրենց տուն են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ, ինչը խորհրդանշում է աստվածային լույսը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից ավելին էր, քանի որ ցերեկով էր երևում:

Մեր ընտանիքում

Ինչպես հայկական շատ ընտանիքներում այնպես էլ մեր ընտանիքում Ճրագալույցին եկեղեցի գնալը դա ընտանեկան ավանդույթ է։ Ես սովորաբար այդ օրերին եկեղեցի եմ գնում մայրիկիս և տատիկիս հետ․ ես ցանկություն եմ պահում, մենք միասին մոմ ենք վառում և վառած մոմի լույսը ինձ են վստահում, որպեսզի տուն հասցնեմ։ Ես շատ եմ սիրում այդ տոնը․ շատ գեղեցիկ է, երբ մթության մեջ տեսնուս ես, թե ինչպես են փոքրիկ լույսերը եկեղեցուց տարածվում դեպի մարդկանց տները։

Այստեղ ես կներկայացնեմ Սուրբ Ծննդյան նախօրեին մեր կողմից եկեղեցի կատարած այցելության վերաբերյալ տեսանյութը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started