Նախագիծ՝ դեղաբույսերը մեր կյանքում, ուրց

Ուրցը Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող դեղաբույս է։ Բացի որպես դեղաբույս օգտագործելուց, Հայաստանում շատ ընդունված է այս բույսից թեյ պատրաստելը։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։ Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան, 10-11 դարի պարսիկ գիտնականը, ով հայտնի է որպես վաղ ժամանակների բժշկության հայր, այս բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։

Ամիրդովլաթ Ամասիացին՝ 15֊րդ դարի հայ հանրահայտ բնագետ–բժիշկը, իր աշխատություններում նշում է, որ այս դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started