Էրեբունի

Էրեբունի ամրոցը, որը գտնվում է ներկայիս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին բերդ բլրի վրա, հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թ-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի օրոք, ով Մենուա թագավորի որդին էր: Հետագայում բլրի ներքևի հատվածում տարածվել է Էրեբունի քաղաքը: Հետագայում Էրեբունին ընդարձակվեց և դարձավ Երևան քաղաքը։ Այսպիսով մեր սիրելի մայրաքաղաք Երևանը 2805 տարեկան է (2020+782)։

Էրեբունին եղել է Ուրարտական պետության խոշոր կենտրոններից մեկը: Ուրարտական պետությունը Էրեբունիի հիմնադրման ժամանակ շատ հզոր է եղել և իշխել է տարածաշրջանում։ Երբ Ուրարտական պետության դադարում է գոյություն ունենալ (VI դ. մ.թ.ա.) անգամ այդ ժամանակ Էրեբունին շարունակել է գոյատևել, ինչի մասին վկայում են ամրոցի պեղումներից գտնված տարբեր առարկաները: Էրեբունիի միջնաբերդը լինելով բլուրի գագաթին, ունեցել է հարմար դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով։

Միջնաբերդն այժմ ամողջությամբ պեղված է, իսկ մյուս կարույցները պեղված են մասնակի և կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնք դեր պետք է բացահայտվեն։

Էրեբունու պատմությանը կարելի է ծանոթանալ՝ այցելելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Էրեբունի արգելոց-թանգարանի հավաքածուն հարուստ է Հայաստանի տարբեր շրջաններից պեղված նախաուրարտական, ուրարտական և այլ ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 12.000 հնագիտական գտածոներով:

Վաղը ես և իմ դասարանցիները այցելելու ենք Երեբունի թանգարանը։ Ես Google map ծրագրով գծել եմ երթուղին մեր դպրոցից, Բաբաջանյան 38 հասցեից մինչև Էրեբունի թանգարան։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started