Պատմողական նախադասություններ
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Թռչունները երամ-երամ մեր աշխարհից հեռացան:
Հարցական նախադասություններ
-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.- ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…
Տանիքներին ո՞վ է սավան փռել այս գիշեր:
Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի կախված քսակը առնել, ինչի խելքի մոտ բա՞ն է։
Բացականչական նախադասություններ
Ի՜նչ անուշ է, սիրուն գարնան այն անձրևը խելագար.…
Որքա՜ն գեղեցիկ ձյուն է գալիս, փաթիլները պարելով ցած են իջնում։
Ա՜յ ապրես, Նազար, ո՞նց Է քշում։
Հե՜յ, արևմուտքից մինչև արևելք պիտի հրդեհեմ ու քանդե՜մ հիմա…
Ա՜խ, սի՜րտ իմ, բո՜րբ ու անսփոփ․․․
Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…
Ա՜յ մարդ, ի՞նչ ես անելու, որ մեր աղջիկը հետ վերադառնա։
Հրամայական նախադասություններ
Տղանե՛ր, գնացե՛ք և այն դռները փակե՛ք։
Ուրիշի ունեցածին աչք մի՛դիր:
Աղջի՛կ հեռու գնա պատուհանից։
Երեխանե՛ր շարք կանգնեք։
Եվ Գրիգոր Լուսավորիչը հրամայում է հաստաբազուկ տղամարդկանց՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարե՛ք զսա։
