- Տրված բառերը դասավորելով և դրանց վերջավորությունները համապատասխանեցնելով, նախադասություններ կառուցիր:
Արջ, քնաթաթախ, որջ, դուրս գալ, նայել, ժպտալ, շուրջ, և, անտառ, քայլել:
Արջը քնաթաթախ որջից դուրս գալով նայեց շուրջը, ժպտաց և քայլեց անտառ։
Խաղող, սերկևիլ, անուշահամ, միրգ, հասնել, աշուն, են, տանձ:
Աշնանը հասնում են անուշահամ մրգեր՝ խաղող, սերկևիլ, տանձ։
- Յուրաքանչյուր կետադրական նշանին համապատասխանող սյունակում գրիր դրա անվանումը:
| ՞ | : | . | ՜ | ՛ | , | ՝ |
| հարցական | վերջակետ | միջակետ | բացականչական | շեշտ | ստորակետ | բութ |
- Կետադրի՛ր նախադասությունները և յուրաքանչյուրի դիմաց գրիր, թե ի՞նչ հնչերանգով են արտասանվում:
Չո՞րս, ուրեմն ես քեզնից հիսուն տարով մեծ եմ։ Հարցական
Այս մարդը քեզ շուտով դուրս կհանի, այնպես չէ՞: Հարցական
-Ձեր անունն, ի՞նչ է,- հարցրեց նա։ Հարցական
-Այստեղ պիտի մնա՞մ,- հարցրեց Յուլիսիսը։ Հարցական
Հելլո՜, Յուլիսիս, այդտեղ ի՞նչ ես անում։ Բացականչական և հարցական
Ջա՜ն, այսօր ճամփորդությա՜ն ենք գնալու։ Բացականչական
- Կարդա՛ նախադասությունները և յուրաքանչյուրի դիմաց գրիր նրա տեակը` ըստ հնչերանգի:
Ամեն ինչ պետք է անել անշտապ, մտածված: Պատմողական
Ինչո՞ւ ես լռում, շարունակի՛ր խոսել, ես ուշադիր լսում եմ քեզ: Հարցական և հրամայական։
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա անցնում օրերն անո՜ւշ-անո՜ւշ: Բացականչական
Գիշեր է, տղա՛ս, աչքերդ փակի՛ր ու քնի՛ր: Հրամայական
Մի փոքրիկ խրճիթում ապրում էր արջը՝ իր երեք քոթոթների հետ: Պատմողական
