Ես այնքան ուրախ եմ, որ հունվար ամսին մեր դպրոցում դասերի փոխարեն մենք ունենում ենք ձմեռային ճամբար։ Ճամբարում շատ լավ ժամանակ ենք անցկացնում և շատ տարբեր բաներ սովորում։
Հունվարի 11-15֊ի օրագիրը
Երկուշաբթի մենք տարբեր բարբառային հեքիաթներ քննարկեցինք։ Բարբառային հեքիաթերը շատ ծիծաղելի են հնչում, բայց կարդալը շատ դժվար է և հեքիաթերը անհասկանալի են։
Երեքշաթի օրը մեք տանից մրգեր բերեցիք և տարբեր բաներ սարքեցինք։ Ես և Հարութունը սարքեցինք մի հատ թագավոր․ գլուխը՝ խնձորից, թագը՝ նարնջից, ոտքերը և ձերքերը՝ բանանից։ Շատ հետաքրքիր մարդուկ ստացվեց։ Հետո մենք հաճույքով կերանք մեր թագավորին։ Բակից հավաքեցինք չորացած ծարի ճյուղեր և պատրաստեցինք մեր տոնական ծառը։
Չորեքշաբթի օրը իմ ամենալավ ընկերոջ՝ Հարութի ծնունդն էր և մեք իր ծնունդը դպրոցում տոնեցիք։ Մենք թխեցինք մի մեծ տարեգաթա և նրա մեջ դրեցինք մեկ հատ չամիչ։ Ում կտորի մեջ լինի չամիչը, նրան լավ տարի է սպասում։ Մենք սեղան գցեցինք, շնորհավորեցիք Հարութի ծնունդը և միասին կերանք տարեգաթան և շատ կոնֆետներ։ Հետո մենք ծիսական ծառի վրա կոնֆետներ և չրեր կախեցիք։ Մեք երազանք էինք պահում և ճյուղերին կոնֆետներ կախում։ Ինձ շատ դուր եկավ այդ ծիսակատարություը։
Հինգշաբթի օրը մեզ մոտ թեյախմություն էր։ Մենք տարբեր թեյեր խմեցինք և թխվածքաբլիթներ և կոնֆետներ կերանք։ Ես շատ հավանեցի մրգային թեյը։
Ուրաթ օրը մենք շատ հետաքրքիր նախագիծ ենք արել։ Մեք տարբեր ամսագրերից նկարներ ենք կտրտել և շատ ծիծաղելի ձևով կպցրել իրար, ստացել եք շատ ծիծաղելի դեմքեր։ Ես շատ հավաեցի այդ նախագիծը։