Ինչպես ես ճանաչեցի Հովհանես Թումանյանին🤔🤔🤷

Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, երբ ճանաչեցի Հովհաննես Թումանյանին, որովհետև ինձ թվում է՝ ես նրան միշտ եմ ճանաչել: Նա շատ հայտնի գրող է: Նա այնքան շատ հեքիաթներ, բանաստեղծություներ է գրել, որ ես նույնիսկ չեմ հիշում, թե որ հեքիաթն եմ առաջին անգամ կարդացել: Իմ սիրելի հեքիաթը  <<Քաջ Նազար>> հեքիաթն է: Ես արդեն ինքս եմ կարդում ՀովհաննեսContinue reading “Ինչպես ես ճանաչեցի Հովհանես Թումանյանին🤔🤔🤷”

Գրերի գյուտը

Հազար վեց հարյուր տարի առաջ Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատը ցնծության մեջ էր։ Քաղաքի փողոցներն ու հրապարակները տոնական տեսք էին ստացել։ Ամենուրեք փողփողացող գույնզգույն դրոշներ էին, վարդեր, տոնականորեն հագնված մարդիկ։ Հրապարակում բարձր ու ուրախ երգեր էին հնչում։ Մարդիկ մեծ տոնի առթիվ շնորհավորում էին միմյանց։ Մայիսյան այդ պայծառ առավոտ հայ ժողովուրդը առաջին անգամ նշում էր հայերեն տառերի գյուտիContinue reading “Գրերի գյուտը”

Հովհաննես Թումանյան. Մաթեմատիկական խաչբառ, 17.02.2021

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը․ Ուղղահայաց Գտիր  69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։1+69=70=Հ Գտիր  ամենափոքր եռանիշ թվի վեցնապատիկը։ 100×6=600= Ո Գտիր  27000  և 9 թվերի քանորդը։27000:9=3000=Վ Գտիր  245  թվի  2/7 մասը։ 245:7×2=35×2=70=Հ Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։ 1=Ա Գտիր  600  թվի  2/3 մասը։ 600:3×2=200×2=400=Ն Նարեն ու Նարեկը միասին ունեն  1000 դրամ։ Որքա՞ն գումար ունիContinue reading “Հովհաննես Թումանյան. Մաթեմատիկական խաչբառ, 17.02.2021”

Մայրենի. առաջադրանք, 16.02.2012

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ  չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է,Continue reading “Մայրենի. առաջադրանք, 16.02.2012”

Մայրենիի ֆլեշմոբ 4-5-րդ դասարաններ

1. Թումանյանի հեքիաթները խառնվել են իրար, գտի՛ր և գրի՛ր, թե որ հեքիաթներն են խառնվել:Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։ Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ուContinue reading “Մայրենիի ֆլեշմոբ 4-5-րդ դասարաններ”

Design a site like this with WordPress.com
Get started