Իմ ընկեր ուսուցիչը, Արմինե Աբրահամյանը

Ընկեր Արմինեն մեր լավ ընկերն է: Նա երբեք չի բարկանում մեզ վրա և շատ բարի է մեր նկատմամբ: Երբ որ մենք ինչ-որ բան մոռանում ենք, նա սիրով հիշեցնում է: Նա դասերը շատ հետաքրքիր է անցկացնում: Նա մեզ հաճախ բաժանում է խմբերի և մենք տեքստերը կարդում ենք հերթով: Մենք մեկ-մեկ դասերի ժամանակ փոքրիկ խաղեր ենք (mini games) խաղում և դասը շատ հետաքրքիր է անցնում է: Ընկեր Արմինեն հետաքրքրվում է աշակերտների նախասիրություններով, երբ ինքը իմացավ, թե ես որքան եմ սիրում թղթից տարբեր բաներ ստեղծել, նա ինձ համար կազմակերպեց օրիգամիի դաս (Master-class), որտեղ ես իմ դասընկերներին սովորեցրեցի օրիգամի պատրաստել: Իմ դասի վերաբերյալ ընկեր Արմինեն գեղեցիկ տեսանյութ պատրաստեց, որը ես շատ հավանեցի: Ես շատ շնուրհակալ եմ ընկեր Արմինեին այդ գեղեցիկ դասի համար:

3 thoughts on “Իմ ընկեր ուսուցիչը, Արմինե Աբրահամյանը

Leave a reply to Արմինե Աբրահամյան Cancel reply

Design a site like this with WordPress.com
Get started