Design a site like this with WordPress.com
Get started

Ճամփորդություն դեպի Սևան, բարձունքի հաղթահարում՝ Մեծըփ կամ Մեծեփ

Սա Երևանից դեպի Գեղարքունիկի մարզի գյուղ Գագարին մեր ճամփորդության քարտեզն է: Քարտեզից երևում է, որ հեռավորությունը 55կմ 600մ է և մեքենայով ճանապարհը կտևի 48 րոպե:

Օգտվելով mes.am կայքից, փորձեցի նայել եղանակի տեսությունը Գեղարքունիքի մարզում՝

Պարզվեց, որ մեր ճամփորդության օրը՝ մայիսի 28-ին, եղանակը ցեկերը լինելու է +18-ից մինչև +23C, բայց եղանակը անձրևային է լինելու, նաև ամպրոպ է սպասվում:

Ստուգելու համար, ես նաև ուսումնասիրեցի weather.com կայքը և այստեղ նոււյնպես տեսա, որ եղանակը անձրևային է, հուսամ մենք չենք թրջվի անձրևից:

Այստեղ կներկայացնեմ տեղեկատվություն Սևանա լճի մասին, որը մենք անցել ենք Բնագիտության առարկայից:

Սևանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ  է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։  Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ։

Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։ 1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը բարձրացնելու համար կառուցվել են Արփա-Սևան և Որոտան-Արփա ջրատարները։ Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

Գագարին գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով։ Գյուղը ներառված է Սևան քաղաքային համայնքի մեջ: 2001 թվականի տվյալներով Գագարինում բնակվում էր 1489 մարդ:

Մեծեփ լեռն ունի ծովի մակարդակից  2220մ, ստորոտից մինչև գագաթ` 700մ բարձրություն: Գագաթից երևում է Ծաղկունք, Գագարին, Գեղամավան, Վարսեր, Դդմաշեն, Ցամաքաբերդ, Լճաշեն, Գոմաձոր գյուղերը, Սևանա լիճը, Հրազդան գետը /ակունքը/: Գագաթին կա ամրոցի ավերակներ և փոքրիկ մատուռ: Ամրոցից ընդամենը մասնիկներ էին մնացել, իսկ մատուռը` գյուղի բնակիչների հավաստիացմամբ, հողի տակ էր եղել, բացել էին, վերանորոգել:

Մեր ճամփորդոթյան համար անհրաժեշտ իրերն են՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • ջուր, ջրաման նվազագույնը 1լ
  • արևապաշտպան գլխարկ
  • անհատական դեղատուփիկ
  • արևապաշտպան քսուք՝ նվազագույնը SPF 50
  • հարմարավետ սպորտային հագուստ, գլխարկ, վուշե կամ բամբակե վերնաշապիկ, կհագնեք երկար սպորտային շալվար
  • անձրևապաշտպան բաճկոն՝ дождевик, ոչ մի դեպքում անձևանոց չբերեք
  • հեռադիտակ, կողմնացույց
  • անհատական ախտահանիչ նյութեր, թա և չոր անձեռոցիկներ
  • միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ
  • լողազգեստ և սրբիչ/սա առանձին տոպրակո կդնեք, որ թողնենք մեքենայի մեջ հետներս չհանենք բարձունք/

Իսկ այստեղ կտեղադրեմ մեր ճամփորդության տեսանյութը՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: