Հայրենագիտության 4-րդ դասարանի տարեկան հաշվետություն

Ես մայրիկիս հետ ուսումնարեցի իմ ազգանվան պատմութունը և տոհմածարը, ներկայացրեցի պատում, թե ծագումով որտեղից եմ, ներկայացրեցի պատում բարբառների մասին և տեսանյութ լոռվա բարբարով։

Իմացա որ Հայաստանում կա 10 մարզ, և թե որտեղ են նրանք գտնվում, իմացա, թե որոնք են մեր հարևան պետությունները, սովորեցի Google map-ով ճանապարհ գծել։

Սովորեցի, թե ինչպես կարելի է կողմնորոշվել տարածքում, եթե հանկարծ մոլորվել ես։

Մենք ճամփորդեցինք դեպի Ամբերդ բերդը և այցելեցիքն Քարի լիճը։ Դա շատ հետաքրքիր էր։

Ես իմացա հայերի նախահայր Հայկի մասին, թե ինչպես է նա կռվել Բելի հետ և պաշտպանել մեր հայ ազգը։ Հայկը հաղթել է, որոհետև որ նա շատ֊շատ հզոր էր։ Իմացա նաև Բաբելոնյան աշտարակի և մարդկանց տարբեր լեզուներով խոսելու մասին։

Ես շատ հետաքրքիր փաստեր իմացա Էրեբունի բերդաքաղաքի մասին։ Ես իմացա որ Էրեբունին հին Ուրարտական թագավորության համար շատ կարևոր քաղաք է եղել և որ հայերը այդ ժամանակ ունեցել են շատ զարգացած մշակույթ։ Հետո մենք գնացինք ջամփորդության Էրեբունի թանգարան և մասնակցեցինք բերդաքաղաքի պեղումներին, ինչը շատ հետաքրքիր էր։

Հայկական շատ հետաքրքիր ավանդույթերի և ծեսերի մասին իմացա։Հետաքրքիր փաստեր հավաքեցի հարիսայի մաին և ինքնուրույն պատրաստեցի հարիսա, տեսանյութը այստեղ է: Իմացա Մուսա լեռան հերոսամարտի և հայկական հարիայի նշանակության մասին։

Կարդացի Եղևնու լեգենդը և իմացա, թե որտեղ է ծնվել Հիսուսը և ոնց է եղևնին դառձել տոնածար, իմացա նաև մեր հին հայկական տոնածառի՝ ծիրանի ծառի, մասին։ Իմացա հետաքրքիր փաստեր Ամանորի մասին, ուսումնասիրեցի, թե ինչպես են այն տոնում տարբեր երկրներում դիմավորում Ամանորը։ Կարդացի հետաքրքիր նյութեր Ձմեր պապիկի և իմացա, թե ոնց է կոչվել նա հին Հայատանում, իմացա տարբեր երկրների ամանորյա տարօրինակ սովորույթների մասին։

Ծնողներիցս իմացա, թե ինչպես են իրենք տոնել Ամանորը, երբ իրենք էին երեխա, և գրեցի հետաքրքիր պատում՝ Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները:

Ձմեռային ճամբարի ժամանակ այցելեցինք Ժողովրդական արվեստի թանգարան, որտեղ տեսանք հին հայկական խաչքարեր, գորգեր, կարպետներ, փայտից և մետաղից պատրաստված տարբեր իրեր, կավից պատրաստված կճուճներ և արձանիկներ, միկրոքանդակներ, և ամենազարմանալին՝ գորգ գործելու մեքենան:շ

Սուրբ Հարության տոնին ընդառաջ ներկայացրել եմ Զատիկի պատրաստություններ նյութը, որտեղ տեղադրել եմ 2 տեսանյութ, որտեղ ես ձու եմ ներկում և տատիկիս հետ չամչով փլավ եմ պատրաստում, պատրաստել եմ Սուրբ Հարություն կամ Զատիկ նյութը, իսկ այս հղումով ներկայացրել եմ Հայկական ազգային ավանդական խոհանոցի չամչով փլավի բաղադրատոմսը, նորից կարդացել և վերհիշել եմ Բարեկենդանի ծեսը, պատմել եմ և տեսանյութով ներկայացրել Ճրագալույցի գեղեցիկ տոնը մեր ընտանիքում:

Վերհիշեցի Բարեկենդանի տոնը և ծեսերը և հիշեցի իմ նախորդ տարվա գրած պատումը այս տոնի վերաբերյալ, եթե հետաքրքիր է կարող եք այստեղ նալել՝ Ակլատիզ պապին և Ուտիս տատին: Տեառնընդառաջ տոնի մասին նույնպես հետաքրքիր փաստեր ի,ացա:

Իմացա, թե ինչ է առասպելը և ինչ է դիցաբանությունը, ծանոթացա Հայ հեթանոս աստվածներին, կարդացի առասպելը հայոց աստվածների տված շնորհների մասին, հավաքեցի հետաքրքիր փաստեր Գառնու տաճարի մասին, ճամփորդության քարտեղ գծեցի և մասնակցեցի դեպի Գառնու տաճար ճամփորդությանը: Ուսումնասիրեցի Քարերի սիմֆոնիայի մասին նյութեր և իմացա, որ այդ անունը նա ստացել է  երաժշտական գործիքի նման լինելու համար:

Շատ հետաքրքիր նյութ կարդացի հնում Հայաստանում գոյություն ունեցող արհեստների մասին և Գինեգործությունը Հայաստանում նախագիծ պատրաստելիս շատ հետաքրքիր փաստեր իմացա գինեգործության մասին, իմացա, որ հայերը գինեգործությամբ են զբաղվել դեռ 6000 տարի առաջ, այստեղ կարող եք տեսնել նաև իմ տեսանյութը:

Ծանոթացա հայոց հզոր արքաներին (Ժողովուրդ, արքաներ, հերոսներ), կարդացի <<Արտավազդ>> և <<Արտաշես և Սաթենիկ>> առասպելները և ուսումնասիրեցի Արտաշեսյանների, Արշակունիների և Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանի հայոց պատմությունը: Շատ հպարտ եմ, որ տենց հզոր արքաներ ենք ունեցել:

Ճամփորդեցինք Կոտայքի մարզ՝ սկզբում գնացինք Նոր Հաճն, հետո մոտիկից բարևեցինք Հրազդան գետին և գնացինք Առինջ գյուղ, որտեղ տեսանք մի հրաշալի քարանձավ, որը Վարպետ Լևոնը միայնակ էր կառուցել 23 տարիների ընթացքում:

Ուսւոմնասիրեցի Մատենադարանի մասին նյութեր և Ճամփորդեցի դեպի Մատենադարան, որտեղ շատ հին ձեռագրեր տեսանք և հայոց գրերի մասին հետաքրքիր պատմություններ լսեցինք:

Ճամփորդեցինք դեպի Սևան, Գագարին համայնք և հաղթարարեցինք Մեծըփ բարձունքը: Հիանալի ճամփորդություն էր, ինձ համար շատ դժվար էր, քանի որ ես առաջին անգամն էի հաղթահարում բարձունք, բայց շատ երջանիկ էի, երբ հասանք գագաթին: Ցավոք դրոշակս չստացվեց խրել հողի մեջ, քանի որ հողը շատ պինդ էր, բայց երևի ավելի լավ է, որ մեր դրոշակը մեզ հետ ճամփորդեց և տուն վերադարձավ:

Հաշվետվությունը գրելիս, նկատեցի, որ որոշ նյութեր չեմ տեղադրել, դրաք էլ լրացրեցի :), Որքան հետաքրքիր բաներ ենք մենք անցել այս մեկ տարում մեր Հայրենիքի և մեր նախնիների մասին։ Ես նաև շա բան իմացա իմ ծագման մասին:

Այստեղ կարելի գտնել իմ ամբողջ կատարած աշխատանքը Հայրենագիտության առարկայից։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started