Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մենք դասարանով գնացել էինք Երեբունի թանգարան։ Այնտեղ մենք իմացանք շատ տեղեկություններ Երեբունի քաղաքի մասին։ Թանգարանում ցուցադրված էին պեղումների ժամանակ գտնված տարբեր իրեր։ Օրինակ, մենք տեսանք գինու կարասներ, կավից պատրաստված կուժեր և ամանեղեն, տարբեր զենքեր՝ թուրեր, նիզակներ և այլն։ Մենք իմացանք, որ Էրեբունին հին Ուրարտական թագավորության համար շատ կարևոր քաղաք է եղել։ Պեղումների ժամանակ գտած իրերըContinue reading “Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան”

Էրեբունի

Էրեբունի ամրոցը, որը գտնվում է ներկայիս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին բերդ բլրի վրա, հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թ-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի օրոք, ով Մենուա թագավորի որդին էր: Հետագայում բլրի ներքևի հատվածում տարածվել է Էրեբունի քաղաքը: Հետագայում Էրեբունին ընդարձակվեց և դարձավ Երևան քաղաքը։ Այսպիսով մեր սիրելի մայրաքաղաք Երևանը 2805 տարեկան է (2020+782)։

Հարիսա․ հետաքրքիր փաստեր և պատրաստման տեսանյութ (ամենավերջում)

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները, մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսըContinue reading “Հարիսա․ հետաքրքիր փաստեր և պատրաստման տեսանյութ (ամենավերջում)”

Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում

Հետաքրքիր է…Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում:Շատ  կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:

Մեր ընտանեկան ավանդույթը․ Ճրագալույց

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատիկին նախորդող օրերը կոչվում են Ճրագալույց: «Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, ինչը նշանակում է՝ ճրագ վառել, մոմ վառել: Հայ առաքելական եկեղեցին տարվա ընթացքում միայն 2 օր է երեկոյան պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատիկի ճրագալույցներին:

Հայկական ազգային ավանդական խոհանոց․ պատրաստում ենք չամչով փլավ

Հիսուս Քրիստոսի հարության օրը` սուրբ Զատիկի տոնը նշում են բոլոր քրիստոնյաները։ Զատիկը Հիսուսի հարության տոնն է, նա զատվել է մեռածներից, այդ պատճառով տոնը կոչվում է Զատիկ: Զատիկի նախորդ գիշերը, Հայաստանում Զատկի սեղանին մատուցում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են։  Այստեղ մեր ընտանեկան արխիվից ես կներկայացնեմ, թե ինչպես ենք մենք ընտանիքումContinue reading “Հայկական ազգային ավանդական խոհանոց․ պատրաստում ենք չամչով փլավ”

Ավանդույթներ և սովորույթներ

Ավանդույթ —  Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, միասին որևէ բանContinue reading “Ավանդույթներ և սովորույթներ”

Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես

Ծեսը, որևէ  սովորույթի  կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում: 

Իմ բնակավայրը և շրջապատող այգիները

Ես բնակվում եմ Մալաթիա֊Սեբաստիա համայնքի Հարավ֊Արևտյան Ա֊1 թաղամասում։ Այս թաղամասը հիմնադրվել է շատ վաղուց, այստեղ են ապրել դեր իմ տատիկի ծնողները։ Այստեղ ամենուրեք բազմաբնակարանային շենքեր են, առանձնատներ գրեթե չկան: Մեր թաղամասում են ապրում շատ երիտասարդ ընտանիքներ, կարծում եմ Երևանում ամենաշատ երեխաները այստեղ են ապրում։ Մեծահասակներ նույնպես կան, բայց ավելի շատ են երեխաները։ Շենքը որտեղ եսContinue reading “Իմ բնակավայրը և շրջապատող այգիները”

Design a site like this with WordPress.com
Get started