Տնային առաջադրանք

13․10․2020 Օրվա գործունեություն․ Հարցերի պարզաբանում Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ) Սիրելի սովորողներ, կրկնեք բազմապատկման աղյուսակը։ Սիրելի սովորողներ այսօրվա ձեր աշխատանքը սա է՝

Հարցերի պարզաբանում

30.09.2020 Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ) Սիրելի սովորողներ, հավաքեք տեղեկություններ Արաբական թվերի մասին։ Պարզեք, թե երբ և որտեղ են ձևավորվել թվանշանները։ Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։ 46024 Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 9 է, տասնավորը՝4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։ 773749 Որքանո՞վ    Continue reading “Հարցերի պարզաբանում”

Թեմա՝ Կարգային միավորներ, թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով

01․10․2020 Հարցերի պարզաբանում 1-ին (միավորների)   կարգի կարգային միավորը 1-ն է։ 2-րդ (տասնյակների) կարգի կարգային միավորը 10-ն է։ 3-րդ (հարյուրյակների) կարգի կարգային միավորը 100-ն է։ 4-րդ (հազարյակների) կարգի կարգային միավորը 1000-ն է։

Բնութագրել թիվը

29․09․2020 Օրինակ՝  բնութագրենք  789658  թիվը։ 7 8 9 6 5 8 հարյուրհազարավոր տասհազարավոր Հազարավոր հարյուրավոր տասնավոր միավոր Քանի՞   նիշ   ունի։   Վեցանիշ       է։ Թվի գրության մեջ կա՞ն  կրկնվող  թվանշաններ։  Այո, թվի գրության մեջ 8 թվանշանը  կրկնվող  է։ Քանի՞ տարբեր  թվանշաններ են գործածվում   այդ թվի գրության մեջ։  Այդ թվի գրության մեջ   կան   5 հատ   տարբեր  թվանշաններ։ ԶույգContinue reading “Բնութագրել թիվը”

Կցագրում

Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։ 400–ով, Օրինակ՝   եթե 28-ին  ձախից   կցագրենք  4  թվանշանը, ապա կստանանք  428, 428-28=400,  դա ճիշտ է  ցանկացած   երկնիշ   թվի   դեպքում։ Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։ 5000–ով։ Օրինակ՝   եթե 999-ին  ձախից   կցագրենք  5 թվանշանը, ապա կստանանք  5999, 5999-999=5000,  դա ճիշտ է  ցանկացած   եռանիշ   թվի   դեպքում։ Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։ 90000-ով։ Օրինակ 99999–9999=90000, դաContinue reading “Կցագրում”

Թվերի կցագրումը աջից կամ ձախից

Տրված թվին  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։ Ցանկացած թվին կարելի  աջից  կամ  ձախից  թվանշան  կցագրել։   Տրված թվին  աջից որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին աջից  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։ Օրինակ  Եթե  15 երկնիշ  թվին   աջից  կցագրենք  4  թվանշանը, ապա կստանանք 154  եռանիշ թիվը։

Միանիշ և բազմանիշ թվեր

Գոյություն ունեն 10 թվանշաններ՝  0;1;2;3;4;5;6;7;8;9։ Այս թվանշանները  մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան  ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով  այժմ դրանք կոչվում են արաբական։ Մեկ թվանշանով   գրի   առնվող  թվերը  անվանում են միանիշ։

Design a site like this with WordPress.com
Get started