Design a site like this with WordPress.com
Get started

Թվերի կցագրումը աջից կամ ձախից

Տրված թվին  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Ցանկացած թվին կարելի  աջից  կամ  ձախից  թվանշան  կցագրել։  

Տրված թվին  աջից որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին աջից  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Օրինակ  Եթե  15 երկնիշ  թվին   աջից  կցագրենք  4  թվանշանը, ապա կստանանք 154  եռանիշ թիվը։

Տրված թվին  ձախից  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին ձախից կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Օրինակ  Եթե  15 երկնիշ  թվին ձախից կցագրենք  4 թվանշանը, ապա կստանանք 415 եռանիշ թիվը։

Տրված  թվին կարել է նաև միաժամանակ  աջից  և  ձախից  թվանշան  կցագրել։  

Օրինակ  Եթե  15 երկնիշ  թվին աջից  կցագրենք   2  թվանշանը, իսկ    ձախից  կցագրենք  4 թվանշանը, ապա կստանանք 4152 քառանիշ թիվը։

Առաջադրանքներ

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը: 337-37=300
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:1235-123=1112
  3.  Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված  թիվը։ 724-2=722
  4.  Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված  թիվը։ 9321-32=9289
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։ 3900-90=3810
  6. 2051  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը: 42051-2051=40000
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։ 2062-206=1856
  8. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը: 5163654-16365=5147289
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։ 31750+175=31925
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը  գումարել տրված թվին։ 8202+20=8222
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    2 թվանշանը։ 20-ով

Օրինակ՝   եթե 1-ին  ձախից   կցագրենք   2  թվանշանը, ապա կստանանք  21, 

21-1=20,  դա ճիշտ է  ցանկացած   միանիշ   թվի   դեպքում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: