Փոխաբերություններ և դարձվածքներ

Կատարել առաջադրանքները։ Գործնական աշխատանք թեմայի շուրջ։ Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերաբար գործածված բառ։ Ծանր նստել է քարափը ձորում։ Ծանր նստել Հոգնած օրը կամաց-կամաց իրիկուն է դառնում։ Հոգնած

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ Աշնան խաշամն է խշխշում, Քամու ձեռքերն անհամարձակ Ամպի փեշերն են քաշքշում: Ամպը լեզուն կուլ է տվել, Հնար չունի որոտալու: Ցերեկն էլ է ցրտից կծկվել, Չէ՛, երևի ձյուն է գալու: Առաջադրանքներ 1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր: 2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ: 3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը: 4.  Նկարի՛ր բանաստեղծության հատվածները: 5. Ձայնագրության, նկարաշարի և համապատասխան երաժշտության համադրությամբ տեսաֆիլմ պատրաստիր:

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,Շշուկով դիպավ իր հարևանին,Խշխշաց հանկարծ իմ գլխի վերևՈւ տարուբերվեց հինավուրց կաղնին: Կռացավ կաղնին նորից բարձրացավ,Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,Հասավ հեռավոր խորքերն անտառի: Ալեկոծվում էր անտառը հուզվածՈւ ոսկեզօծված գլուխն օրորում,Իր մեծ գրկի մեջ քամու համբուրածՓոքրիկ տերևն էր կարծես որոնում: Խշշում էր անտառն ու տարուբերվում,Երկինք էր հասնում խշշոցը նրա…ԻսկContinue reading “Քամու համբույրը”

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկանՕրան, օրան,Սարի վրա շար եկան։Ծագեց առավոտՊաղեց, սառավ օդ։ Գոռաց երկինք, բուք արավ,Հևաց, հևաց.Ծերուկ երկիր սուգ արավ։Ճաքեց հեռուն ամպ,Երկիր դողաց-բա՛մբ։ Բողբոջ արև շող կապեց,Դողաց, սողաց,Արյուն-ամպից քող կապեց։Վառեց լեռան լանջ,Լեռան ցավատանջ։ Տեղաց անձրև մաղ տալով,Մարմանդ-մարմանդ,Հոգնած տերև շաղ տալով։ Առաջադրանքներ 1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։ 2. Բացատրիր արտահայտությունները վարContinue reading “ԱՇՈՒՆ ՕՐ”

Ընկերությունը առյուծի հետ

Անտառում ապրում էր մի ջղային առյուծ, որից բոլոր կենդանիները վախենում էին։ Այդ պատճառով առյուծը ընկերներ չուներ։ Օրերից մի օր առյուծը որոշեց ընկերանալ նապաստակների հետ,  բայց նապաստակները վախեցան և փախան։ Առյուծը շատ նեղացավ  և ցանկացավ ընկերանալ  մյուս կենդանիների հետ, բայց նրանք նույնպես փախան։ Հետո նապաստակները մտածեցին ու հասկացան, որ երբ առյուծը թաթը տալիս էր, նա ուզումContinue reading “Ընկերությունը առյուծի հետ”

Բառային առաջադրանքներ

Աջից կամ ձախից հերթով ջնջի՛ր մեկական տառ և ստացի՛ր նոր բառեր: Փականք փական, ական։ Ընդգծի՛ր այն բառերը, որնոց մեջ տառերն ավելի քիչ են, քան հնչյունները: Շունչ, որդ, երես, պարտք

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.  -Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Ընտանեկան նախագիծ․ Իմ ազգանվան պատմությունը

Շահվերդյան ազգանունը առաջացել է «շահ» և «վերդի» բառերից, ինչը թարգմանելով պարսկերենից նշանակում է շահի, այսիսնք արքայի, կողմից տրված։ Իսկ տրվել է ոչ ավել ոչ պակաս ազնվականի կոչում։ Այսինքն ես՝ Շահվերդյան Ռուբենս, ազնվական տոհմից եմ։ Շահվերդյանները երկար տարիներ բնակվել են Գանձակում (այժմ Ադրբեջանի տարածքում), բայց 1700-ական թվականներին ստիպված են եղել այնտեղից տեղափոխվել, քանի որ պարսից շահըContinue reading “Ընտանեկան նախագիծ․ Իմ ազգանվան պատմությունը”

Design a site like this with WordPress.com
Get started