Ընկերությունը առյուծի հետ

Անտառում ապրում էր մի ջղային առյուծ, որից բոլոր կենդանիները վախենում էին։ Այդ պատճառով առյուծը ընկերներ չուներ։ Օրերից մի օր առյուծը որոշեց ընկերանալ նապաստակների հետ,  բայց նապաստակները վախեցան և փախան։ Առյուծը շատ նեղացավ  և ցանկացավ ընկերանալ  մյուս կենդանիների հետ, բայց նրանք նույնպես փախան։ Հետո նապաստակները մտածեցին ու հասկացան, որ երբ առյուծը թաթը տալիս էր, նա ուզում էր ծանոթանալ, այլ ոչ թե վախեցնել  իրենց, և նրանք որոշեցին ընկերանալ առյուծի հետ։  Նապաստակները գնացին առյուծի տուն ։ Բոլոր կենդանիները զարմանում էին, թե ոնց իրենք չեն վախենում առյուծի բույն գնալ, բայց առյուծը շատ ուրախացավ և իրենք ընկերացան։ Այդպես էլ բոլոր կենդանիրներներ իմացան, որ առյուծը բարի է և նույնպես ուզում է ընկերներ ունենալ։ Առյուծն էլ հասկացավ, որ ընկերներ ունենալու համար նա պետք է բարի լինի և փոքներին չնեղացնի։

Leave a Reply

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free