Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
Պոչատ աղվեսի մարմինը 80 սմ է, իսկ պոչը նրա մարմնի 1/2-րդ մասն է: Որքա՞ն սմ է աղվեսի փոչը:
80:2=40
Անխելք մարդու ուղեղը 10 գրամ է: Մյուս տարի անխելք մարդու ուղեղը 10 գրամով ավելացավ: 8 տարի անց որքանո՞վ կմեծանա անխելք մարդու ուղեղը, եթե համարենք, որ ամեն տարի նույնչափ է աճում ուղեղը:
10+10=20
8×10=80
80+20=100
Ձախորդ Փանոցը մի զարկից սպանեց 40 հատ ճանճ, երկրորդ զարկից սպանեց այդ քանակի 1/2 մասը, իսկ երրորդ զարկից սպանեց երկրորդ զարկի ժամանակ սպանած ճանճերի 1/4 մասը: Քանի ճանճ սպանեց Ձախորդ Փանոսը երեք զարկում միասին:
40:2=20
20:4=5
40+20+5=65
Սուտլիկ որսկանը որսաց 20 բադ, Հադին՝ այդ բադերի քանակի 1/2 մասը,Հյուդին ՝ նույն քանակի 1/5 մասը, Չատին՝ 1/4 մասը, Մատին` 1/10 մասը: Քանի՞ բադ որսացին բոլոր որսորդները միասին:
20:2=10
20:5=4
20:4=5
20:10=2
20+10+4+5+2=41
Խելացի և հիմար եղբայրները միասին ունեին 40 ոչխար: Խելացի եղբորը բաժին ընկավ ոչխարների 3/4-րդ մասը: Քանի՞ ոչխար բաժին ընկավ հիմար եղբորը:
40:4×3=30
40-30=10
Աղվեսը ջրաղացից մինչև թագավորի պալատ ոտքով հասնում է 30 րոպեում, իսկ ձիով այդ նույն ճանապարհը կարելի է անցնել 3 անգամ ավելի արագ: Որքա՞ն ժամանկում Չախչախ թագավորը կանցնի այդ ճանապարհը ձիով:
Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք, և այլն): Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն: Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր:
Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: «Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:
Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/
Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի: Դիցաբանությունը հայ ժողովրդի նախաքրիստոնեական շրջանում տարածված հավատալիքներն են։ Չկարողաաով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել:
Ո՞վքեր էին առասպելի հերոսները
Առասպելի հերոսները դա ժողովիկողմից սերնդ սոնդ փոխացվող չափազանցված զրույցների հերոսներն են, ում մարդիկ օժտել էին որոշ չափազանցած հատկություններով, որոնք արտահայտում էին չարի և բարու, արդարության և անհավատարմույան մասին մարդկանց պատկերացումները:
Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
Սասունցի Դավիթ, «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ»
Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:
Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Զվարճախաղերից առավել տարածված էին վեգը, ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:
Բարեկենդանի խոհանոց
Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: