Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

ԱՍՏՎԱԾՆԵՐ

 Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայերի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում է հունական դիցարանի Զևսին:

Continue reading “Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ”

Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

amanor1-sarian1.jpg

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:

Այս բոլոր հատկանիշներով ու արժանիքներով հայերին օժտել են հայոց աստվածները:

Continue reading “Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին”

Առասպելներ բնության երևույթների մասին

ԿՐԱԿ ՈՒ ԿԱՅԾԱԿ

Ժամանակին քարերն ու ծառերը մարդկանց նման շարժվել են, խոսել, կերել, խմել։ Չարությունը տեսնելով այդ, գալիս է աստծո մոտ, իրավունք խնդրում, որ ինքն էլ մի բան ստեղծի։ Աստված քմծիծաղ տալով ասում է.

— Թե կարող ես՝ ստեղծիր։

Continue reading “Առասպելներ բնության երևույթների մասին”

Ճամբարային օրագիր

Հունիսի 3

Այսօր մենք դպրոցում օգնում էինք ընկեր Էդմոնին դրսի լողավազանի համար հատակը կարգի բելելու գործում: Մենք սկզբում օգնեցինք ավազը բերել մեր բակ և բահերով այն լցրեցինք հատակին և հարթացրեցինք այն, հետո վրան շարեցինք մի քիչ խոշոր քարեր, որպեսզի երեխաները լողավազան մտնելուց առաջ ոտքերը չկեղտոտեն: Հետո մենք գնացինք դասարան և տարբեր խաղեր խաղացինք:

Հունիսի 4

Երբ ես այսօր գնացի դպրոց, ինձ այնտեղ անակնկալ էր սպասում: Մեր դասարանցիները հավաքվել էին և նշում էին Ալենի ծնունդը: Ես միացա նրանց և մաղթեցի Ալենին եռջանիկ մանկություն և առողջություն: Դրանից հետո մենք գնացինք դասարան և լուծեցինք Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ, նկարեցինք և տարբեր խաղեր խաղացինք: Այսօրվա օրը շատ հետքրքիր անցավ:

Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ

  1. Կենդանական աշխարհի քանի՞ ներկայացուցիչ կա տրված շարքում՝ ուղտ, ալոջ,  երե, վարուժան, թաղար, կորյուն, կենգուրու ։

Ա. 4 Բ. 5 Գ. 6 Դ. 7 Ե. 8

  1. -Կոմիտա՛ս, երեխաներին քանի՞ գիրք տվեցին դպրոցի գրադարանում: Կոմիտասի պատասխանը կա հարցում: Գտի՛ր այն:

Ա. 3 Բ. 6 Գ. 9 Դ. 10 Ե. 16

  1. Ձուկ-ձկան, ամառ-ամռան, մանուկ-մանկան, դուռ-դռան, սեղան-սեղանի շարքում կա օրինաչափություն, որին չի ենթարկվում բառազույգերից մեկը: Նման օրինաչափությամբ գտեք պատասխանի տարբերակների «ավելորդ» բառը:

ծաղիկ-ծաղկի, պատանի-պատանու, պապ-պապի, գիրք-գրքի, ծիծաղ-ծիծաղի

Ա. ծաղիկ Բ. պատանի Գ. պապ Դ. գիրք Ե. Ծիծաղ

  1. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

  1. Համակարգիչը բոլոր տառերը կպցրել է իրար: Արմենը փորձեց շտկել թերությունը և ստացավ մի քանի տարբերակ: Քո կարծիքով՝ ո՞րն է ճիշտ վերականգնված նախադասությունը: Գերուկլորտղամարդէրնաևհևումէրփուքսիպեսքրտինքիկաթիլներըշարվելէիննրաչ եչոտկարմիրերեսին:

Ա. Գերուկ, լոր տղա, մարդ էր նաև, հևում էր փուո՜ւ, քսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Բ. Գերուկ, կլոր տղամարդ էր նա, հևիհև ո՞ւմ էր փուքսի պես փնտրում. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր իրերին:

Գ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Դ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

  1. Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք:

որմ – պատ, մեխ-գամ

Ա. ավյուն Բ. մութ Գ. նյութ Դ. արյուն Ե. ուրույն

  1. Եթե բառերը բաժանվեն բանակների, ապա ո՞ր բառազույգերի բառերը կհայտնվեն հակառակորդ բանակներում՝ 1.կանուխ-ուշ 2. բերրի-արգավանդ 3. թեժ-մարմանդ 4. ագահ-աչքածակ 5. առույգ-աշխույժ։ Ա. 2, 3 Բ. 1, 5 Գ. 1, 3 Դ. 4, 5 Ե. 3, 4

Հայրենագիտության 4-րդ դասարանի տարեկան հաշվետություն

Ես մայրիկիս հետ ուսումնարեցի իմ ազգանվան պատմութունը և տոհմածարը, ներկայացրեցի պատում, թե ծագումով որտեղից եմ, ներկայացրեցի պատում բարբառների մասին և տեսանյութ լոռվա բարբարով։

Իմացա որ Հայաստանում կա 10 մարզ, և թե որտեղ են նրանք գտնվում, իմացա, թե որոնք են մեր հարևան պետությունները, սովորեցի Google map-ով ճանապարհ գծել։

Սովորեցի, թե ինչպես կարելի է կողմնորոշվել տարածքում, եթե հանկարծ մոլորվել ես։

Մենք ճամփորդեցինք դեպի Ամբերդ բերդը և այցելեցիքն Քարի լիճը։ Դա շատ հետաքրքիր էր։

Ես իմացա հայերի նախահայր Հայկի մասին, թե ինչպես է նա կռվել Բելի հետ և պաշտպանել մեր հայ ազգը։ Հայկը հաղթել է, որոհետև որ նա շատ֊շատ հզոր էր։ Իմացա նաև Բաբելոնյան աշտարակի և մարդկանց տարբեր լեզուներով խոսելու մասին։

Ես շատ հետաքրքիր փաստեր իմացա Էրեբունի բերդաքաղաքի մասին։ Ես իմացա որ Էրեբունին հին Ուրարտական թագավորության համար շատ կարևոր քաղաք է եղել և որ հայերը այդ ժամանակ ունեցել են շատ զարգացած մշակույթ։ Հետո մենք գնացինք ջամփորդության Էրեբունի թանգարան և մասնակցեցինք բերդաքաղաքի պեղումներին, ինչը շատ հետաքրքիր էր։

Հայկական շատ հետաքրքիր ավանդույթերի և ծեսերի մասին իմացա։Հետաքրքիր փաստեր հավաքեցի հարիսայի մաին և ինքնուրույն պատրաստեցի հարիսա, տեսանյութը այստեղ է: Իմացա Մուսա լեռան հերոսամարտի և հայկական հարիայի նշանակության մասին։

Կարդացի Եղևնու լեգենդը և իմացա, թե որտեղ է ծնվել Հիսուսը և ոնց է եղևնին դառձել տոնածար, իմացա նաև մեր հին հայկական տոնածառի՝ ծիրանի ծառի, մասին։ Իմացա հետաքրքիր փաստեր Ամանորի մասին, ուսումնասիրեցի, թե ինչպես են այն տոնում տարբեր երկրներում դիմավորում Ամանորը։ Կարդացի հետաքրքիր նյութեր Ձմեր պապիկի և իմացա, թե ոնց է կոչվել նա հին Հայատանում, իմացա տարբեր երկրների ամանորյա տարօրինակ սովորույթների մասին։

Ծնողներիցս իմացա, թե ինչպես են իրենք տոնել Ամանորը, երբ իրենք էին երեխա, և գրեցի հետաքրքիր պատում՝ Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները:

Ձմեռային ճամբարի ժամանակ այցելեցինք Ժողովրդական արվեստի թանգարան, որտեղ տեսանք հին հայկական խաչքարեր, գորգեր, կարպետներ, փայտից և մետաղից պատրաստված տարբեր իրեր, կավից պատրաստված կճուճներ և արձանիկներ, միկրոքանդակներ, և ամենազարմանալին՝ գորգ գործելու մեքենան:շ

Սուրբ Հարության տոնին ընդառաջ ներկայացրել եմ Զատիկի պատրաստություններ նյութը, որտեղ տեղադրել եմ 2 տեսանյութ, որտեղ ես ձու եմ ներկում և տատիկիս հետ չամչով փլավ եմ պատրաստում, պատրաստել եմ Սուրբ Հարություն կամ Զատիկ նյութը, իսկ այս հղումով ներկայացրել եմ Հայկական ազգային ավանդական խոհանոցի չամչով փլավի բաղադրատոմսը, նորից կարդացել և վերհիշել եմ Բարեկենդանի ծեսը, պատմել եմ և տեսանյութով ներկայացրել Ճրագալույցի գեղեցիկ տոնը մեր ընտանիքում:

Վերհիշեցի Բարեկենդանի տոնը և ծեսերը և հիշեցի իմ նախորդ տարվա գրած պատումը այս տոնի վերաբերյալ, եթե հետաքրքիր է կարող եք այստեղ նալել՝ Ակլատիզ պապին և Ուտիս տատին: Տեառնընդառաջ տոնի մասին նույնպես հետաքրքիր փաստեր ի,ացա:

Իմացա, թե ինչ է առասպելը և ինչ է դիցաբանությունը, ծանոթացա Հայ հեթանոս աստվածներին, կարդացի առասպելը հայոց աստվածների տված շնորհների մասին, հավաքեցի հետաքրքիր փաստեր Գառնու տաճարի մասին, ճամփորդության քարտեղ գծեցի և մասնակցեցի դեպի Գառնու տաճար ճամփորդությանը: Ուսումնասիրեցի Քարերի սիմֆոնիայի մասին նյութեր և իմացա, որ այդ անունը նա ստացել է  երաժշտական գործիքի նման լինելու համար:

Շատ հետաքրքիր նյութ կարդացի հնում Հայաստանում գոյություն ունեցող արհեստների մասին և Գինեգործությունը Հայաստանում նախագիծ պատրաստելիս շատ հետաքրքիր փաստեր իմացա գինեգործության մասին, իմացա, որ հայերը գինեգործությամբ են զբաղվել դեռ 6000 տարի առաջ, այստեղ կարող եք տեսնել նաև իմ տեսանյութը:

Ծանոթացա հայոց հզոր արքաներին (Ժողովուրդ, արքաներ, հերոսներ), կարդացի <<Արտավազդ>> և <<Արտաշես և Սաթենիկ>> առասպելները և ուսումնասիրեցի Արտաշեսյանների, Արշակունիների և Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանի հայոց պատմությունը: Շատ հպարտ եմ, որ տենց հզոր արքաներ ենք ունեցել:

Ճամփորդեցինք Կոտայքի մարզ՝ սկզբում գնացինք Նոր Հաճն, հետո մոտիկից բարևեցինք Հրազդան գետին և գնացինք Առինջ գյուղ, որտեղ տեսանք մի հրաշալի քարանձավ, որը Վարպետ Լևոնը միայնակ էր կառուցել 23 տարիների ընթացքում:

Ուսւոմնասիրեցի Մատենադարանի մասին նյութեր և Ճամփորդեցի դեպի Մատենադարան, որտեղ շատ հին ձեռագրեր տեսանք և հայոց գրերի մասին հետաքրքիր պատմություններ լսեցինք:

Ճամփորդեցինք դեպի Սևան, Գագարին համայնք և հաղթարարեցինք Մեծըփ բարձունքը: Հիանալի ճամփորդություն էր, ինձ համար շատ դժվար էր, քանի որ ես առաջին անգամն էի հաղթահարում բարձունք, բայց շատ երջանիկ էի, երբ հասանք գագաթին: Ցավոք դրոշակս չստացվեց խրել հողի մեջ, քանի որ հողը շատ պինդ էր, բայց երևի ավելի լավ է, որ մեր դրոշակը մեզ հետ ճամփորդեց և տուն վերադարձավ:

Հաշվետվությունը գրելիս, նկատեցի, որ որոշ նյութեր չեմ տեղադրել, դրաք էլ լրացրեցի :), Որքան հետաքրքիր բաներ ենք մենք անցել այս մեկ տարում մեր Հայրենիքի և մեր նախնիների մասին։ Ես նաև շա բան իմացա իմ ծագման մասին:

Այստեղ կարելի գտնել իմ ամբողջ կատարած աշխատանքը Հայրենագիտության առարկայից։

Ջրի կաթիլը, տեքստային աշխատանք

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ (երևալ) երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Continue reading “Ջրի կաթիլը, տեքստային աշխատանք”

4-րդ դասարանի մաթեմատիկայի տարեկան հաշվետվություն

Design a site like this with WordPress.com
Get started