Հետաքրքիր փաստեր կիտրոնի մասին

Կիտրոնը համարվում է հնագույն կանխարգելիչ և վիտամին C-ի հարուստ աղբյուր: Այս ունիվերսալ մրգում պարունակվում են նաև բազմաթիվ այլ օգտակար վիտամիններ և հանքային նյութեր՝ B խմբի C,E,P վիտամիններ, կալիում, կալցիում, մանգան, պղինձ, ցինկ, ֆոսֆոր, մագնեզիում, ֆտոր, բոր, մոլիբդեն, ծծումբ, քլոր: Ոչ բոլոր մրգերում կամ բանջարեղենում է հնարավոր գտնել այսպիսի հավաքածու:

Ձեզ ենք ներկայացնում կիտրոնի հյութի 5 կարևորագույն հատկություններ.

1. Վիտամին C-ի աղբյուր

Վիտամին C-ի պարունակությունը կիտրոնին դարձնում է իմունիտետը ամրապնդելու անփոխարինելի միջոց: Այս ցիտրուսային մրգի մեջ է մտնում նաև կալիում, որը խթանում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքը: Կալիումը նպաստում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը և կարգավորում է արյան ճնշումը: Արդյունքում դու ստանում ես էներգիայի լիցք, մաքրում մաշկը, ստանում ուժեղ իմունիտետ և կենտրոնացած ուշադրություն:

2. pH մակարդակի կարգավորիչ

pH մակարդակը խոսում է քո օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռության մասին: Բարձր թթվայնությունը բերում է հիվանդությունների և հոգնածության: Շատ հաճախ կարիք է լինում օգնել օրգանիզմին կարգավորել այդ հավասարակշռությունը: Դրա համար հարկավոր է որքան հնարավոր է շատ օգնագործել հիմնային մթերքներ: Կիտրոնը հենց այդպիսի մթերք է:

3. Քաշի նվազեցման օգնական

Եթե քո օրգանիզմում խախտված է հավասարակշռությունը, ապա շատ դժվար է քաշ նվազեցնելը: Առողջ մարմին, առողջ հոգի՝ սա է քաշի նվազեցման ամենաարագ միջոցը: Բացի դրանից կիտրոնը նվազեցնում է քաղցի զգացողությունը:

4. Կիտրոնը բարելավում է մարսողությունը

Մարսողության խանգարումները հաճախ խոսում են լուրջ հիվանդությունների մասին: Կիտրոնը նպաստում է աղիքների մաքրմանը և հեռացնում է բերանի դառնությունը:

5. Այն կօգնի ձերբազատվել սուրճ խմելու սովորությունից

Սուրճն ունի հրաշալի համ և հոտ: Սակայն դրա չափից շատ օգտագործումը վնասում է առողջությունը՝ խանգարում է մարսողությունը, վնասում է նյարդային համակարգը և ատամները: Կիտրոնը կօգնի քեզ ձերբազատվել սուրճ խմելու սովորությունից:

Որպեսզի ամրապնդել առողջությունը, հարկավոր է ամեն օր կիտրոնի հյութ ավելացնել խմելու ջրի մեջ: Նաև այս միրգը կարող է օգնել ավելի նուրբ ընկալել այս կամ այն ուտեստի համը՝ կարևորը չափերը չանցնելն է:

———————————————————————————————————————————

Կիտրոնի և կիտրոնի հյութի օգտակար հատկությունների մասին գիտեն գրեթե բոլորը: Բայց քչերը գիտեն, որ այս ցիտրուսային մրգի կեղևը ևս օժտված է մեծ օգտակար է մեր առողջության համար: Հյութը  քամելուց հետո մի շտապեք դեն նետել կիտրոնի կեղևը, այն դեռ լավագույնս կարող է ծառայել ձեր օրգանիզմի համար:

Ներկայացնենք կիտրոնի կեղևի մի քանի լավ ուսումնասիրված օգտակար հատկություններ․

1. Կեղևն օգնում է պահպանել ոսկրերի ամրությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և վիտամին C, որոնք նպաստում են ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը: Կեղևն օգնում է կանխել այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են օստեոպորոզը, հոդային ռևմատիզմը և բազմակի արթրիտը:

2. Կեղևն օգնում է նվազեցնել օքսիդատիվ սթրեսը` բիոֆլավանոիդների (վիտամին P) բարձր պարունակության շնորհիվ:

3. Օրգանիզմում կան թունավոր նյութեր, որոնք թուլացնում են այն ոչ միայն ներսից, այլ նաև մեծացնում են ալկոհոլային կախվածության և չափից ավելի ուտելու հակվածության վտանգը: Բիոֆլավանոիդների բարձր պարունակության շնորհիվ կիտրոնի կեղևն օգնում է օրգանիզմից հեռացնել այդ թունավոր նյութերը:

4. Քչերը գիտեն, որ կիտրոնի կեղևն օգտագործում են քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Այն պարունակում է սալվեստրոլ Q40 և լիմոնեն նյութերը, որոնք օգնում են պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ:

5. Պոլիֆենոլների ու ֆլավանոիդների շնորհիվ կեղևն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում, ինչը  բարերար ազդեցություն է թողնում սրտի աշխատանքի վրա:

6. Կալիումի պարունակությունը բարերար ազդեցություն է թողնում սրտի առողջության վրա, օգնում է կանխել դիաբետի զարգացումը և կարգավորել արյան ճնշումը:

7. Կիտրոնի կեղևը հիանալի միջոց է առողջության պահպանման և բերանի խոռոչի հիգիենայի համար: Վիտամին C-ն օգնում է հաղթահարել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են լնդերի արյունահոսությունը, լնդախտը և գինգիվիտը: Կեղևը հարուստ է կիտրոնաթթվով, որը լրացնում է վիտամին C-ի  պակասը` թույլ տալով արագորեն ազատվել այդ հիվանդություններից:

8. Կեղևն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Նրանում պարունակվում է պեկտին կոչվող նյութը, որը նպաստում է ձեռք բերել սլացիկ կազմվածք:

9. Կեղևն օգնում է պահպանել առողջ մաշկը և կանխում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են վաղաժամ կնճիռները, պզուկները, պիգմենտացիայի խանգարումները և այլն: Այս գործընթացում կարևոր դեր են խաղում ազատ ռադիկալները: Բացի այդ, կեղևը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնց շնորհիվ այն նպաստում է մաշկի թունավոր նյութերի չեզոքացմանը:

10. Բացի վերը նշվածներից, կեղևն օժտված է մի ամբողջ շարք օգտակար հատկություններով. մաքրում է լյարդը, օգնում է ականջի վարակների դեպքում, բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում է մկանային կծկումները, կանխում է ինսուլտները և այլն:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started