ճանապարհ դեպի աստղեր

Image result for солнечная система

Ուրբաթ օրը մենք դասարանով գնացել էինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մայր դպրոցի աստղացուցարան։ Մեզ այնտեղ ցուցադրեցին ֆիլմ և պատմեցին մոլորակների և աստղերի մասին։ Մենք իմացանք, որ մեր Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները կազմված են գազից։ Դրանք են Յուպիտերը և Սատուրնը։ Սատուրնը իր շուրջը ունի օղակներ, որոնք բաղկացած են սառույցից և քարերից։ Ամենասառը մոլորակը դա Նեպտունն է, նա կապույտ է և նման է կաթիլի։ Նա նույնպես ունի իր շուրջը օղակներ, որոնք սառույցից են։ Արեգակից ամենահեռու մոլորակը նախկինում համարվում էր Պլուտոնը, բայց այժմ Պլուտոնը մոլորակ չի համարվում, քանի որ այն շատ փոքր է։

Ես շատ եմ սիրում տիեզերքի և մոլորակների մասին ֆիլմեր դիտել և շատ ուրախ եմ, որ մեզ տարել էին աստղացուցարան։ Հուսով եմ, մենք հաճախ կգնանք այնտեղ և շատ հետաքրքիր ժամանակ կանցկացնենք։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started