Հայկական ազգային ավանդական խոհանոց․ պատրաստում ենք չամչով փլավ

Հիսուս Քրիստոսի հարության օրը` սուրբ Զատիկի տոնը նշում են բոլոր քրիստոնյաները։ Զատիկը Հիսուսի հարության տոնն է, նա զատվել է մեռածներից, այդ պատճառով տոնը կոչվում է Զատիկ: Զատիկի նախորդ գիշերը, Հայաստանում Զատկի սեղանին մատուցում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են։ 

Այստեղ մեր ընտանեկան արխիվից ես կներկայացնեմ, թե ինչպես ենք մենք ընտանիքում պատրաստում հայկական ավանդական չամչով փլավը։

Պատրաստման եղանակ՝

Բրինձը պետք է թրջել աղաջրում, թողնել գիշերը: Բրինձը առանձին եփել: Չամիչը (կարելի է ավելացնել նաև չիր) գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, տապակել: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ շարել կտրատած լավաշը, ձուն ջարդել տապակած լավաշի վրա և սարքել ձվածեղ։ Լցնել բրնձի մի մասը, ապա չամիչը: Վրան կրկին լցնել բրինձը և ավելացնել չամիչի մնացած մասը։ Եթե կափարիչը հերմետիկ չի փակվում, այն փաթաթել մաքուր սրբիչով և մի քիչ եփել շատ մարմանդ կրակի վրա: Հարկ եղած դեպքում աղ ավելացնել:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started