Տարեկան hաշվետվություն, մայրենի

Իմ ուսումնական ամառը նախագծի շրջանակում պատմել եմ, թե Ինչպես եմ ես անցկացրել իմ ամառը, ներկայացրել եմ Իմ ճամփորդություններով լի ամառը տեսանյութը, պատմել եմ իմ կարդացած գրքի մասին՝ Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը:

Սարոյանական օրեր նախագծի շրջանակում ներկայացրել եմ <<Առյուծն ու նապաստակը>> մեդիափաթեթը, վերլուծել եմ«Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց» և «Սրամիտ երիտասարդը» առակները:

Սահյանական օրեր նախագծի Հերոսապատում թեմայով ներկայացրել եմ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» և «Մեր Լեզուն» բանաստեղծությունները գեղեցիկ տեսանյութերի տեսքով:

Ուսումնական աշուն՝ այս նախագծի ժամանակ մենք ընտանիքով հիվանդացել էինք կորոնավիրուսով և դրա համար ես այստեղ կտեղադրեմ իմ նախորդ տարվա տեսանյութը Աշունը իմ բակում թեմայով: Բայց այս նախագծի շրջանակներում ես նյութեր եմ հավաքել շախմատի վերաբերյալ: Ես լրացուցիչ կատարել եմ ընտանեկան նախագիծ և մայրիկիս հետ ուսումնասիրել եմ իմ տոհմի պատմությունը

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն նախագծի Հարիսայի ծեսի նախապատրաստության թեմայի շուրջ ես պատրաստել եմ ուսումնական նյութ Հարիսա․ հետաքրքիր փաստեր և պատրաստել եմ պատրաստման տեսանյութ (տեսանյութը մայրիկիս հեռախոսից ջնջվել է, կվերականգնենք և կտեղադրեմ անպայման):

Ավետիք Իսահակյանի օրեր նախագծի շրջանակներում կարդացել եմ Երջանիկ խրճիթը, Նուկիմ քաղաքի խելոքները, Եղնիկը, պատմվածքները և հորինել եմ Եղնիկը պատմվածքի ավարտը:

Ուսումնական ձմեռ նախագծի շրջանակներում մասնակցեցի ձմեռային ճամբարին, որի ընթացքում այցելեցինք Ջրվեժի անտառապարկը, Սահադաշտ, Ժողովրդական արվեստի թանգարան, պատրաստեցինք ծիսական թփով տոլմա, իմ ընկերների համար անցկացրեցի Օրիգամիի դաս, քանի որ ընկեր Արմինեն գիտեր, թե ես որքան եմ սիրում թղթից տարբեր բաներ պատրաստել։ Դա ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր: Առհասարակ ես շատ հավանեցի մեև ձմեռային ճամբարը և ես իմ տպավորությունները ներկայացրեցի Ճամբարի ամփոփումը պատումով:

Գրել եմ Նամակ Ձմռանը և պատրաստել եմ Ձմեռային Լուրեր:

Կարդում ենք Թումանյան, Տերյան նախագծի շրջանակում կարդացել և վերլուծել եմ ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ, «Չախչախ թագավորը» , Խելոքն ու հիմարը, Քաջ Նազարը հեքիաթները, Անբախտ վաճառականներ լեգենդը, պատրաստել եմ Նվարդի հուշերից Հովհաննես Թումանյանի մասին և Գետակը բանաստեղծության տեսանյութերը: Ի դեպ, այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես եմ պատմում Հովհաննես Թումանյանի Չարի վերջը հեքիաթը: Գրեցի փոքրիկ պատում, թե Ինչպես ես ճանաչեցի Հովհանես Թումանյանին:

Աղայանական օրեր նախագծի շրջանակում կարդացել և վերլուծել եմ Ղազարոս Աղայանի Հնարագետ Ջուլհակը հեքիաթը և Ծույլ տղա և Ցախավելի գաղտնիքը առակները, իսկ այստեղ կարելի է տեսնել Հիշողություն բանաստեղծության տեսանյութը:

Ռոդարիական շաբաթ նախագծի շրջանակում կարդացել եմ Երիտասարդ խեցգետինը հեքիաթի և հորինել հեքիաթի ավարտը: Այստեղ ներկայացրել եմ Ռոդարիի <<Հեռախոսային զրույցներ>>  իմ սիրելի գիրքը:

Սուրբ Հարության տոնին ընդառաջ նախագծի ժամանակ ներկայացրել եմ Զատիկի պատրաստություններ նյութը, որտեղ տեղադրել եմ 2 տեսանյութ, որտեղ ես ձու եմ ներկում և տատիկիս հետ չամչով փլավ եմ պատրաստում, պատրաստել եմ Սուրբ Հարություն կամ Զատիկ նյութը, իսկ այս հղումով ներկայացրել եմ Հայկական ազգային ավանդական խոհանոցի չամչով փլավի բաղադրատոմսը, նորից կարդացել և վերհիշել եմ Բարեկենդանի ծեսը, պատմել եմ և տեսանյութով ներկայացրել Ճրագալույցի գեղեցիկ տոնը մեր ընտանիքում:

Շատ հետաքրքիր առակներ եմ կարդացել՝

  • Pivot Animator ծրագրով, որը իմ երկրորդ նախասիրությունն է Օրիգամիից հետո, ես պատրաստել եմ մուլտֆիլմ/տեսանյութ Վարդան Այգեկցու ԱՐԴԱՐ ՎԱՍՏԱԿԸ առակի վերաբերյալ, որը իմ դասընկերները շատ են հավանել: <<Իսկ եթե ձեզ հետքրքրում է Pivot Animator ծրագիրը կարող եք նեռբեռնել այստեղ>>

Գրել եմ պատումներ Ընկերությունը առյուծի հետ, Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև, ինչպես նաև Իմ ընկեր ուսուցիչը, Արմինե Աբրահամյանը և Իմ ընկերը Ռաֆայելը պատումները:

Հորինել և տեսանյութով ներկացրել եմ «Փուշը, անբախտ քաղաքը ու քաղաքի անբախտ բնակիչները» լեգենդ, որը ես շատ-շատ հավանել եմ:

Այ թե որքան շատ բան եմ ես սովորել այս տարի, հրաշալի է 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: