Տրված թվին որևէ թվանշան կցագրել նշանակում է այդ թվին կից գրել այդ կցագրվող թվանշանը։ Ցանկացած թվին կարելի աջից կամ ձախից թվանշան կցագրել։ Տրված թվին աջից որևէ թվանշան կցագրել նշանակում է այդ թվին աջից կից գրել այդ կցագրվող թվանշանը։ Օրինակ Եթե 15 երկնիշ թվին աջից կցագրենք 4 թվանշանը, ապա կստանանք 154 եռանիշ թիվը։
Author Archives: rubenshahverdyan
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ՝ եզդիներ,Continue reading “ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ”
Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները
Մարզը դա վարչատարածքային միավոր է: Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզկենտրոնը, որը սովորաբար տվյալ մարզի ամենամեծ քաղաքն է լինում։ Հայաստանի մարզերը տասն են։ Ստորև ներկայացված են Հայաստանի մարզերը և իրենց մարզկենտրոնները՝
Ընկերությունը առյուծի հետ
Անտառում ապրում էր մի ջղային առյուծ, որից բոլոր կենդանիները վախենում էին։ Այդ պատճառով առյուծը ընկերներ չուներ։ Օրերից մի օր առյուծը որոշեց ընկերանալ նապաստակների հետ, բայց նապաստակները վախեցան և փախան։ Առյուծը շատ նեղացավ և ցանկացավ ընկերանալ մյուս կենդանիների հետ, բայց նրանք նույնպես փախան։ Հետո նապաստակները մտածեցին ու հասկացան, որ երբ առյուծը թաթը տալիս էր, նա ուզումContinue reading “Ընկերությունը առյուծի հետ”
Միանիշ և բազմանիշ թվեր
Գոյություն ունեն 10 թվանշաններ՝ 0;1;2;3;4;5;6;7;8;9։ Այս թվանշանները մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով այժմ դրանք կոչվում են արաբական։ Մեկ թվանշանով գրի առնվող թվերը անվանում են միանիշ։
Բառային առաջադրանքներ
Աջից կամ ձախից հերթով ջնջի՛ր մեկական տառ և ստացի՛ր նոր բառեր: Փականք փական, ական։ Ընդգծի՛ր այն բառերը, որնոց մեջ տառերն ավելի քիչ են, քան հնչյունները: Շունչ, որդ, երես, պարտք
Վիլյամ Սարոյան, Նապաստակն ու առյուծը (առակ)
Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը
Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:
Խաչբառներ
Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»
Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. -Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;
