Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ և ուրիշներ։ Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով: Մեր կարևոր գործերից է մաքուր պահել մեր սիրուն Հայաստանը, աղբից ազատել կամ չաղտոտել: Չոչնչացնել մեր անտառները, ծառահատումներ չանել: Սիրել Հաստաստանը, առաջին հերթին նշանակում ճանաչել այն, իմանալ նրա անցյալը, պահպանել բնությունը: Մենք Հայաստանը բոլորից լավ պետք է ճանաչենք՝ իր լեռներով, ձորերով, սարերով, գետերով, լճերով ու բազում կենդանիներով ու բույսերով: Հայաստանը շա՜տ հին պետություն է, հայերն էլ շա՜տ հին ծագում ունեն: Հայաստանի այժմյան մայրաքաղաքը Երևանն է: Երևանը բոլորս սիրում ենք, չնայած հին շինություններ շատ քիչ են մնացել, բայց Երևանն էլ շատ հին է, նույնիսկ ավելի հին է քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը: Հայաստանն ունի 10 մարզ (սիրելի՛ սովորող, բլոգումդ գրի՛ր Հայաստանի բոլոր մարզերը իրենց մարզկենտրոններով և սովորիր) :
Մարզը դա վարչատարածքային միավոր է: Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզկենտրոնը, որը սովորաբար տվյալ մարզի ամենամեծ քաղաքն է լինում։ Հայաստանի մարզերը տասն են։ Ստորև ներկայացված են Հայաստանի մարզերը և իրենց մարզկենտրոնները՝
Անտառում ապրում էր մի ջղային առյուծ, որից բոլոր կենդանիները վախենում էին։ Այդ պատճառով առյուծը ընկերներ չուներ։ Օրերից մի օր առյուծը որոշեց ընկերանալ նապաստակների հետ, բայց նապաստակները վախեցան և փախան։ Առյուծը շատ նեղացավ և ցանկացավ ընկերանալ մյուս կենդանիների հետ, բայց նրանք նույնպես փախան։ Հետո նապաստակները մտածեցին ու հասկացան, որ երբ առյուծը թաթը տալիս էր, նա ուզում էր ծանոթանալ, այլ ոչ թե վախեցնել իրենց, և նրանք որոշեցին ընկերանալ առյուծի հետ։ Նապաստակները գնացին առյուծի տուն ։ Բոլոր կենդանիները զարմանում էին, թե ոնց իրենք չեն վախենում առյուծի բույն գնալ, բայց առյուծը շատ ուրախացավ և իրենք ընկերացան։ Այդպես էլ բոլոր կենդանիրներներ իմացան, որ առյուծը բարի է և նույնպես ուզում է ընկերներ ունենալ։ Առյուծն էլ հասկացավ, որ ընկերներ ունենալու համար նա պետք է բարի լինի և փոքներին չնեղացնի։
Գոյություն ունեն 10 թվանշաններ՝ 0;1;2;3;4;5;6;7;8;9։
Այս թվանշանները մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով այժմ դրանք կոչվում են արաբական։
Մեկ թվանշանով գրի առնվող թվերը անվանում են միանիշ։
Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:
Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;