Շահվերդյան ազգանունը առաջացել է «շահ» և «վերդի» բառերից, ինչը թարգմանելով պարսկերենից նշանակում է շահի, այսիսնք արքայի, կողմից տրված։ Իսկ տրվել է ոչ ավել ոչ պակաս ազնվականի կոչում։ Այսինքն ես՝ Շահվերդյան Ռուբենս, ազնվական տոհմից եմ։ Շահվերդյանները երկար տարիներ բնակվել են Գանձակում (այժմ Ադրբեջանի տարածքում), բայց 1700-ական թվականներին ստիպված են եղել այնտեղից տեղափոխվել, քանի որ պարսից շահը ուզում էր ստիպողաբար ամուսնանալ Շահվերդյանների դստեր հետ։ Այսպիսով իմ նախապապերը փախչում են Գանձակից և տեղափոխվում են Թիֆլիս։ Թիֆլիսում, որը այն ժամանակ մտնում էր Ռուսական Կայսրության մեջ, Շահվերդյանները վերականգնում են իրենց ազնվականի կոչումը։ Այնուհետև Թիֆլիսի վրա թուրքերի կողմից կատարած բազմաթիվ հարձակումների արդյունքում Շահվերդյանների տոհմը կորցնում է իր հարստությունը և հավանաբար այդ պատճառով էլ 1795թ–ին իմ նախապապ Դավիթը իր կնոջ Թամարայի հետ տեղափոխվում և հաստատվում է Լոռում, Այգեհատ գյուղում։ Դա իմ գյուղն է, որտեղ ծնվել և մեծացել են իմ պապերը։
Այստեղ բնակչության հիմնական մասը ունեն նույն Շահվերդյան ազգանունը և գրեթե ամբողջ գյուղը իմ ազգականներն են։ Իմ ազգակիցների ուզում եմ պատմել երկու նշանավոր մարդկանց մասին։ Դանուշ Շահվերդյանը եղել է 20-րդ դարի հասարակական-պետական գործիչ, և հենց նա է 1936թ–ին Կոմիտասի աճյունը տեղափոխել Մարսելից Երևան։ Այս արարքի համար ինքն և իր կինը վճարեցին իրենք կյանքով։ Իմ մյուս ազգականը Սիմոն Զավարյանն է, ով եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցության հիմնադիր– ղեկավարներից մեկը։ Ես շատ հպարտ եմ, որ ունեմ այսպիսի ազգակիցներ և որ իմ ազգանունը ունի այսպիսի հետաքրքիր անցյալ։ Ներքևում կարող եք տեսնել իմ ցեղի տոհմածառը, որտեղ դեռ իմ անունը չկա, բայց նա այտեղ անպայման կավելացվի։
Շահվերդյանների տոհմածառը

