1) Լիլիթը ուներ 1000դրամ։ Նա պետք է գներ 2 հատ հաց և 1 հատ պաղպաղակ։ Որքա՞ն գումար կմնա Լիլիթի մոտ, եթե գիտենք, որ 1 հատ հացը արժե 200դր, իսկ պաղպաղակը՝ 2 անգամ քիչ։
Լուծում՝
1)200:2=100
2)200×2+100=500
3)1000-500=500
Պատ․՝ 500
2․ Վարդանը 5 անգամ մեծ է եղբորից, իսկ մայրիկը 4 անգամ մեծ է Վարդանից։ Քանի՞ տարեկան է մայրիկը, եթե գիտենք, որ եղբայրը 2 տարեկան է։
Լուծում
1)5×2=10
2)10×4=40
Պատ․՝ 40 տարեկան է։
3. Մի քաղաքից մինչև մյուս քաղաք եղած հեռավորությունը 240 կմ է։ Քանի՞ ժամում կանցնեն այդ հեռավորությունը երկու մեքենաները, եթե առաջինը մեկ ժամում անցնում է 60 կմ, իսկ եկրորդը՝ 80 կմ։ Հայտնի է, որ երկու մեքենարներն էլ շարժվում են միևնույն ուղղությամբ։
Լուծում
1)240։60=4
2)240:80=3
Պատ՝․1-ինը՝ 4 ժ, իսկ 2-րդը՝ 3 ժ։
4. Զամբյուղում կան 3 կարմիր, 5 կանաչ և 6 դեղին մատիտներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանի Վարդանը զամբյուղից, որպեսզի այդ մատիտների մեջ լինի գոնե 1 հատ կարմիր։
Լուծում՝
1) 5+6=11
2) 11+1=12
Պատ՝․ 12
5. Սոնան 1 ժամում թխում է 5 հատ կարկանդակ, իսկ Նարեն՝ 3 անգամ ավելի։ Քանի՞ կարկանդակ կթխեն աղջիկները միասին 3 ժամում։
Լուծում՝
1) 5×3=15 կարկանդակ Նարեն կթխի 1 ժամում
2) 5+15=20 կարկանդակ 1 ժամում կթխեն միասին
3) 20×3=60
Պատ՝․ 60
6. Ուղղանկյան երկարությունը 10 սմ․ է, իսկ լայնությունը՝ 2 անգամ պակաս։ Գտնել ուղղանկյան մակերեսը և պարագիծը։
Լուծում՝
1) 10։2=5
2) ուղղանկյան մակերեսը՝ 5×10=50 սմ քառ․
3)պարագիծը՝ 2×5+2×10=10+20=30 սմ։
Պատ՝․ ուղղանկյան մակերես՝ 50 սմ քառ․ և ուղղանկյան պարագիծ՝ 30 սմ։
