
Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:
Առաջադրանքներ
1.Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։
Իմ կարծիքով այս առակի խորհուրդն այն է, որ բոլոր կենդանիները կամ մարդիկ պետք է իրենց տեղերում մնան և չփորձեն մյուսների նման լինել, թե չէ իրենց գլխին փորձանք կբերեն։
2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր: Էշն առյուծի մորթու մեջ էլ էշավարի կզռա։
3. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը: Նկարը գտեք վերևում։
4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:
Առյուծին խորհուրդ կտամ, որ ամեն առավոր չմռնչա և չարթնացնի բոլոր գազաններին։ Նապաստակին խորհուրդ կտամ, որ ուրիշ կենդանիների ձայները չկրկնի, թե չէ վայրի կենդինիները նրան կուտեն։ Իսկ աղվեսին խորհուրդ կտամ, որ մյուս կենդանիներին չուտի։
7 միավոր
Լրացուցիչ աշխատանք
1. Առակը կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք։ Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ։
2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում: Այս և նախորդ առաջադրանքի տեսանյութը այս հղումով։
3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր էջի կարծիքներ բաժնում: Ընկեր Արմինե, իմ խորհուրդները գրել եմ այս առակի տակ ձեր էջում։
8-9 միավոր
