ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։


2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան – ներքև իջան

շար եկան – շարվեցին

մաղ տալ – մաղել

շաղ տալ – սփռել, տարածել

քող կապել – քող սարքել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Բանաստեղտեղծությունը այն մասին է, որ աշնանը ամպերը սևանում են, օդը սառչում է, բուք է լինում,երկինքը կատաղում է, ամպրոպ է լինում և երկիը ամպրոպի ձայնից դղրդում է։ Հետո կարող է դուրս գալ արևը և տաքացնել լեռների լանջերը։ Մեկ էլ նորից անձրև է լինում և տերևներ է շաղ տալիս։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Արյուն-ամպից քող կապեց։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started