Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:

Լեցուն – շատ, լիքը, լի, լցված

Մառան – նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար

Սաղարթ – ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը, բույսի տերևների ամբողջությունը

Սարսել –շարժել, թափահարել, դղրդացնել

Բուք –   Սաստիկ քամի, որ մրրկում է տեղացող կամ նոր եկած ձյունը

Տարափ – Մեծ հորդությամբ թափվող ձյան, անձրևի,  կարկուտի քանակություն, հեղեղ

Վայուն – Վայող, սգացող, ողբացող

Մայուն – Մայոց, բառաչյուն, բառաչոց, մկկոց, մկմկոց,

2. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

3. Վերլուծի՛ր բանաստեղծությունը:

Աշնանը բերքը հասնում է ու մարդիկ պահում են այն ձմռան համար։  

Աշնանը ծառերի տերևները թափ է տալիս ու տանում, իսկ ծառերը հանգիստ ու լավ քնում են։

Աշնանը հորդառատ անձրևներր են գալիս և ուժեղ քամիները սվսվալով ճչում են։

4. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started