Ճամփորդություն դեպի Սևան, բարձունքի հաղթահարում՝ Մեծըփ կամ Մեծեփ
Սա Երևանից դեպի Գեղարքունիկի մարզի գյուղ Գագարին մեր ճամփորդության քարտեզն է: Քարտեզից երևում է, որ հեռավորությունը 55կմ 600մ է և մեքենայով ճանապարհը կտևի 48 րոպե:


Օգտվելով mes.am կայքից, փորձեցի նայել եղանակի տեսությունը Գեղարքունիքի մարզում՝

Պարզվեց, որ մեր ճամփորդության օրը՝ մայիսի 28-ին, եղանակը ցեկերը լինելու է +18-ից մինչև +23C, բայց եղանակը անձրևային է լինելու, նաև ամպրոպ է սպասվում:
Ստուգելու համար, ես նաև ուսումնասիրեցի weather.com կայքը և այստեղ նոււյնպես տեսա, որ եղանակը անձրևային է, հուսամ մենք չենք թրջվի անձրևից:

Այստեղ կներկայացնեմ տեղեկատվություն Սևանա լճի մասին, որը մենք անցել ենք Բնագիտության առարկայից:
Սևանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ։
Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։ 1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը բարձրացնելու համար կառուցվել են Արփա-Սևան և Որոտան-Արփա ջրատարները։ Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
Գագարին գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով։ Գյուղը ներառված է Սևան քաղաքային համայնքի մեջ: 2001 թվականի տվյալներով Գագարինում բնակվում էր 1489 մարդ:
Մեծեփ լեռն ունի ծովի մակարդակից 2220մ, ստորոտից մինչև գագաթ` 700մ բարձրություն: Գագաթից երևում է Ծաղկունք, Գագարին, Գեղամավան, Վարսեր, Դդմաշեն, Ցամաքաբերդ, Լճաշեն, Գոմաձոր գյուղերը, Սևանա լիճը, Հրազդան գետը /ակունքը/: Գագաթին կա ամրոցի ավերակներ և փոքրիկ մատուռ: Ամրոցից ընդամենը մասնիկներ էին մնացել, իսկ մատուռը` գյուղի բնակիչների հավաստիացմամբ, հողի տակ էր եղել, բացել էին, վերանորոգել:
Մեր ճամփորդոթյան համար անհրաժեշտ իրերն են՝
- օրապահիկ — բրդուճներ
- ջուր, ջրաման նվազագույնը 1լ
- արևապաշտպան գլխարկ
- անհատական դեղատուփիկ
- արևապաշտպան քսուք՝ նվազագույնը SPF 50
- հարմարավետ սպորտային հագուստ, գլխարկ, վուշե կամ բամբակե վերնաշապիկ, կհագնեք երկար սպորտային շալվար
- անձրևապաշտպան բաճկոն՝ дождевик, ոչ մի դեպքում անձևանոց չբերեք
- հեռադիտակ, կողմնացույց
- անհատական ախտահանիչ նյութեր, թա և չոր անձեռոցիկներ
- միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ
- լողազգեստ և սրբիչ/սա առանձին տոպրակո կդնեք, որ թողնենք մեքենայի մեջ հետներս չհանենք բարձունք/
Իսկ այստեղ կտեղադրեմ մեր ճամփորդության տեսանյութը՝
Թեսթ 3, 26.05.2021
Տարեկան hաշվետվություն, մայրենի
Իմ ուսումնական ամառը նախագծի շրջանակում պատմել եմ, թե Ինչպես եմ ես անցկացրել իմ ամառը, ներկայացրել եմ Իմ ճամփորդություններով լի ամառը տեսանյութը, պատմել եմ իմ կարդացած գրքի մասին՝ Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը:
Սարոյանական օրեր նախագծի շրջանակում ներկայացրել եմ <<Առյուծն ու նապաստակը>> մեդիափաթեթը, վերլուծել եմ«Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց» և «Սրամիտ երիտասարդը» առակները:
Սահյանական օրեր նախագծի Հերոսապատում թեմայով ներկայացրել եմ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» և «Մեր Լեզուն» բանաստեղծությունները գեղեցիկ տեսանյութերի տեսքով:
Continue reading “Տարեկան hաշվետվություն, մայրենի”Դրամի և դոլարի վերաբերյալ խնդիրներ
Մեկ Ամերիկյան դոլարը համարժեք է 522 ՀՀ դրամին: Որքա՞ն դրամին համարժեք կլինի 5 դոլարը:
1)522×5=2610
Խանութում մեկ պաղպաղակը արժե 1$: Որքա՞ն դրամ պետք է ծախսել 8 պաղպաղակ գնելու համար:
1)8×522=4176
Մեկ մեqենա գնելու համար պետք է 6000$: Որքան դրամ պետք է 2 ավտոմեքենա գնելու համար:
1)6000×522=3,132,000
2)3132000×2=6,264,000
Այց Կենտրոնական բանկի թանգարան
Հինգշաբթի օրը մենք այցելեցինք Կենտրոնական բանկի թանգարանը: Այնտեղ ծանոթացանք դրամի պատմությանը: Տեսանք հին ու նոր մետաղադրամներ ու թղթադրամներ: Ինձ համար շատ տպավորիչ էր այնտեղ ներկայացված մի շատ մեծ մետաղադրամը: Սովորեցինք տարբերել կեղծ փողը իրականից: Տեսանք հուշադրամներ:
Ուսումնասիրեցինք Եվրոյի, Դոլարի, Ռուբլու և Դրամի փոխարժեքները: Պարզվում է Եվրոյի, Դոլարի և Ռուբլու փոխարժեքները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Կազմեցինք նաև Եվրոյի, Դոլարի, Ռուբլու և Դրամի վերաբերյալ խնդիրներ:
Continue reading “Այց Կենտրոնական բանկի թանգարան”Կարմիր Գիրք

Բուսական և կենդանական աշխարհի տեսակների քչացման պատճառները շատ տարբեր են: Բայց դրանք բոլորը հիմնականում կապված են մարդու գործունեության հետ:
Хитрая наука, пингвины и лебеди


Փոքրիկ իշխանը, տեքստային առաջադրանք, թեստ 7
Թեսթ 7
էքզյուպերի
Փոքրիկ իշխանը (հատված)
Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.
– Սա ի՞նչ առարկա է:
– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:
Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:
– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:
– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:
– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…
Continue reading “Փոքրիկ իշխանը, տեքստային առաջադրանք, թեստ 7”Lesson 1 & Lesson 2, 17.05-21.05
Lesson 1
Read the “Stone Flower” on page 90 and try to retell.


