Ես իմ ամառը անցկացրել եմ Այգեհատ գյուղում, որը գտնվում է Լոռիում։ Մեր գյուղում շատ լավ բնություն է, այնտեղ շատ մեծ տարածք կա և այնտեղ կան շատ ծառեր ու ծաղիկներ։ Գյուղը շրջապատված է շատ սիրուն սարերով, գյուղից երևում է մեծ և խորը ձորը։
Ես այնտեղ տատիկիս օգնել եմ ծաղիկներ ջրել, ծառեր տնկել, կտրատել ծառերի չորացած ճյուղերը, փորել եմ այգին, չորացած խոտերն եմ հավաքել, քաղել եմ մոլախոտը։ Ես մասնակցել եմ բերքահավաքի՝ սալոր, ելակ, խնձոր, թութ, ազնվամորի և հաղարջ եմ հավաքել։
Ես այնտեղ ընկերներիս հետ լուղում էի լողավազանում, թռչկոտում բատուտում, տարբեր խաղեր էինք խաղում։ Այնտեղ նույնիսկ ծնունդս էնք նշել, գյուղի համարյա բոլոր երեխաները ինձ հյուր էին եկել և մենք շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք։ Ծնողներիս հետ ես տարբեր հետաքրքիր տեղեր էմ գնացել, այցելել ենք Սանահին վանքը, Արդվի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Միկոյան եղբայրների տուն–թանգարանը և այլն։ Առանձին տեսանյութերով ես կպատմեմ, թե ինչ հետաքրքիր բաներ եմ տեսել։
Ես գյուղում ունեմ կատուներ և շնիկ, բայց գյւղում կան նաև տարբեր վայրի կենդանիներ։ Մի օր երբ ես նստած այգում բնությանն էի նայում, հանկարծ ճյուղը ցած իջավ և ճյուղի վրա ես տեսա մի գեղեցիկ սկյուռիկի։ Նա ուշադիր նայեց ինձ վրա, սեղանի վրայից վերցրեց ընկույզը և անհայտացավ։ Ես այնքան էի զարմացել որ մեր ծառի վրա սկյուռիկ է ապռում։ Մեկ անգամ էլ մեր այգում հանդիպեցի փայտփորիկի, ով արագ–արագ իր կտուցով խփում էր ծառին։ Ես կարծում եմ, որ նա մեր տանիքում էր ապրում, որովհետև մեր տանիքից անընդհատ կտկտոցի ձայն էր գալիս։
Ես շատ լավ արձակուրդներ եմ անցկածրել և անհամբեր սպասում եմ մյուս ամռանը։