Անտառում ապրում էր մի ջղային առյուծ, որից բոլոր կենդանիները վախենում էին։ Այդ պատճառով առյուծը ընկերներ չուներ։ Օրերից մի օր առյուծը որոշեց ընկերանալ նապաստակների հետ, բայց նապաստակները վախեցան և փախան։ Առյուծը շատ նեղացավ և ցանկացավ ընկերանալ մյուս կենդանիների հետ, բայց նրանք նույնպես փախան։ Հետո նապաստակները մտածեցին ու հասկացան, որ երբ առյուծը թաթը տալիս էր, նա ուզում էր ծանոթանալ, այլ ոչ թե վախեցնել իրենց, և նրանք որոշեցին ընկերանալ առյուծի հետ։ Նապաստակները գնացին առյուծի տուն ։ Բոլոր կենդանիները զարմանում էին, թե ոնց իրենք չեն վախենում առյուծի բույն գնալ, բայց առյուծը շատ ուրախացավ և իրենք ընկերացան։ Այդպես էլ բոլոր կենդանիրներներ իմացան, որ առյուծը բարի է և նույնպես ուզում է ընկերներ ունենալ։ Առյուծն էլ հասկացավ, որ ընկերներ ունենալու համար նա պետք է բարի լինի և փոքներին չնեղացնի։
