Միանիշ և բազմանիշ թվեր

Գոյություն ունեն 10 թվանշաններ՝  0;1;2;3;4;5;6;7;8;9։

Այս թվանշանները  մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան  ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով  այժմ դրանք կոչվում են արաբական։

Մեկ թվանշանով   գրի   առնվող  թվերը  անվանում են միանիշ։

Օրինակ՝ 5; 8; 9 թվերը  միանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը   գրի է  առնվում   մեկ թվանշանի միջոցով։

Երկու թվանշանով    գրի  առնվող  թվերը  անվանում են երկնիշ։

Օրինակ՝ 15; 28; 39 թվերը  երկնիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երկու  թվանշանի միջոցով։

Երեք  թվանշանով գրի  առնվող  թվերը  անվանում են եռանիշ։

Օրինակ՝ 315; 428; 369 թվերը  եռանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երեք թվանշանի միջոցով։

Այսպիսով՝   բազմանիշ թվի անվանումը  կախված նրանից, թե  թիվը գրի  առնելիս  քանի  թվանշան  է գործածվել։

Մեզ շրջապատող առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար օգտագործում ենք թվեր, որոնց անվանում ենք բնական թվեր։

Այսպիսով բնական թվերը այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար։

Ամենափոքր բնական թիվը 1-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդ բնական թիվը ստանալու  համար  պետք է  իր  նախորդին գումարել 1։

1, 1+1=2, 2+1=3,   3+1=4,…., 100,100+1=101,…

Այսպիսով՝    1,2,3,․․․,100,101,․․․   բնական  թվեր են։

Առաջադրանքներ

  1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։ 10
  2. 3567  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։ 4 թվանշան՝ 3,5,6,7
  3. 489655784 թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։ 7 տարբեր և 2 կրկնվող
  4. 60285  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։  5 թվանշան՜ 0,2,5,6,8
  5. 70562866  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։ 5 տարբեր և 3 կրկնվող
  6. 85640058 թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։ 5 թվանշան
  7. 56689554100  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քնի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։ 4 տարբեր և 7 կրկնվող
  8. Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։ 0, 9։
  9. Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։ 9 հատ։
  10. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։ 10
  11. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։ 10,99
  12. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։ 5
  13. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։ 7
  14. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։ 99-9=90
  15. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  երկնիշ  թվերը   գրելու  համար։ 10
  16. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից   քանիսո՞վ  է ավելի։ 90–10=80
  17. Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի
    գումարը: 10+9=19
  18. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի  տարբերությունը: 99-9=90
  19. Ո՞րն  է ամենափոքր  եռանիշ   թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։ 100,999
  20. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը: 99+999=1098
  21. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի  տարբերությունը: 999-99=900
  22. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենափոքր երկնիշ թվերի   տարբերությունը: 999-10=989
  23. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը: 99+999=1098
  24. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի   գումարը: 99+100=199
  25. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։ 999-99=900
  26. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել բոլոր  եռանիշ  թվերը   գրելու  համար։ 10
  27. Ո՞րն է ամենափոքր քառանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։1000,9999
  28. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր երկնիշ թվերի   տարբերությունը: 9999-10=9989
  29. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի   տարբերությունը: 9999-100=9899
  30. Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։ 9999-999=9000
  31. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր քառանիշ թվերը   գրելու  համար։ 10
  32. Ո՞րն է ամենափոքր հնգանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։ 10000,99999
  33. Հաշվիր բոլոր հնգանիշ թվերի քանակը։ 99999-9999=90000
  34. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր հնգանիշ թվերը   գրելու  համար։ 10
  35. Հաշվիր ամենափոքր հնգանիշ և ամենամեծ քառանիշ թվերի  տարբերությունը: 1

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started