
Մարզը դա վարչատարածքային միավոր է: Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզկենտրոնը, որը սովորաբար տվյալ մարզի ամենամեծ քաղաքն է լինում։ Հայաստանի մարզերը տասն են։ Ստորև ներկայացված են Հայաստանի մարզերը և իրենց մարզկենտրոնները՝
| Արագածոտն | Աշտարակ |
| Արարատ | Արտաշատ |
| Արմավիր | Արմավիր |
| Գեղարքունիք | Գավառ |
| Կոտայք | Հրազդան |
| Լոռի | Վանաձոր |
| Շիրակ | Գյումրի |
| Սյունիք | Կապան |
| Տավուշ | Իջևան |
| Վայոց ձոր | Եղեգնաձոր |
Հարցեր և առաջադրանքներ
- Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները: տես վերևում
- Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
- Որպեսզի իրենց հուզող ցանկացած խնդրի համար մարդիկ ստիպված չլինեն երկար ճանապարհ հաղթահարել ու Երևան հասնելու համար, Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Քաղաքապետարաներն ու գյուղապոտարաներն են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ
- Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
- գ․Այնթափ, գ․Ձորակ, գ․Մուսալեռ, ք․Էջմիածին, ք․Աշտարակ, գ․Առինջ, ք․Աբովյան, գ․Գառնի, ք․Նոր Հաճն, ք․Գեղվարդ, գ․ Բալահովիթ։
- Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն 10 քաղաքային բնակավայրերի անուններ:
Ալավերդի, Ստեփանավան, Չարենցավան, Աշտարակ, Ապարան, Ճամբարակ, Բերդ, Արթիկ, Սևան, Վեդի
