Տրված թվին որևէ թվանշան կցագրել նշանակում է այդ թվին կից գրել այդ կցագրվող թվանշանը։
Ցանկացած թվին կարելի աջից կամ ձախից թվանշան կցագրել։
Տրված թվին աջից որևէ թվանշան կցագրել նշանակում է այդ թվին աջից կից գրել այդ կցագրվող թվանշանը։
Օրինակ Եթե 15 երկնիշ թվին աջից կցագրենք 4 թվանշանը, ապա կստանանք 154 եռանիշ թիվը։
Տրված թվին ձախից որևէ թվանշան կցագրել նշանակում է այդ թվին ձախից կից գրել այդ կցագրվող թվանշանը։
Օրինակ Եթե 15 երկնիշ թվին ձախից կցագրենք 4 թվանշանը, ապա կստանանք 415 եռանիշ թիվը։
Տրված թվին կարել է նաև միաժամանակ աջից և ձախից թվանշան կցագրել։
Օրինակ Եթե 15 երկնիշ թվին աջից կցագրենք 2 թվանշանը, իսկ ձախից կցագրենք 4 թվանշանը, ապա կստանանք 4152 քառանիշ թիվը։
Առաջադրանքներ
- 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը: 337-37=300
- 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:1235-123=1112
- Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված թիվը։ 724-2=722
- Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված թիվը։ 9321-32=9289
- 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3, ստացված թվից հանել տրված թիվը։ 3900-90=3810
- 2051 թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը: 42051-2051=40000
- 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված թիվը։ 2062-206=1856
- Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ մեծացավ թիվը: 5163654-16365=5147289
- Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը գումարել տրված թվին։ 31750+175=31925
- 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը գումարել տրված թվին։ 8202+20=8222
- Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 2 թվանշանը։ 20-ով
Օրինակ՝ եթե 1-ին ձախից կցագրենք 2 թվանշանը, ապա կստանանք 21,
21-1=20, դա ճիշտ է ցանկացած միանիշ թվի դեպքում։
